25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչպես է Անջելինա Ջոլին նշել ծննդյան օրը

Օրեր առաջ Անջելինա Ջոլին նշեց իր ծննդյան 38-ամյակը: Սկզբում Ջոլին և Բրեդ Փիթը եղել են Փարիզում, ռոմանտիկ ընթրիք են անցկացրել: Ապա նրանք գնացել են Բեռլին, որտեղ բազմազավակ մայրիկին շնորհավորել են նրա երեխաները: Աստղային ընտանիքին իր ողջ կազմով տեսել են բեռլինյան ռեստորաններից մեկի մոտ: 

Մայքլ Ջեքսոնի դուստրը ինքնասպանության փորձ է արել

Մայքլ Ջեքսոնի դուստրը` Փերիսը, հայտնվել է հիվանդանոցում ինքնասպանության փորձից հետո: Փոփ արքայի միակ դուստրը փորձել է ինքնասպան լինել Լոս-Անջելեսի իրենց տանը: Լուրերի համաձայն` նա կտրել է երակները: Փերիս Ջեքսոնի ինքնասպանության պատճառը դեռևս հայտնի չէ, տարբեր աղբյուրներ տարբեր պատճառներ են նշում: Ոմանք ասում են, որ 15-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել, քանի որ նրան չեն թողել […]

Սյունիքի մարզպետարանը ոչ մի կերպ չի հանձնվում /ֆոտո/

Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից հանվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի լուսանկարը եւ ողջույնի տեքստը: Հիշեցնենք, Henaran.am-ը մարզպետին պաշտոնից ազատելու մասին կառավարության որոշումից ժամեր անց նկատել էր, որ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է որպես մարզպետ ողջունել մարպետարանի կայքի այցելուներին: Չնայած արդեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ է վավերացրել մարզպետի ազատման հրամանը, սակայն այդ մասին մարզպետարանի կայք-էջում չկա: […]

Հայկական շոու բիզնեսում համասեռամոլները ծաղկում են /վիդեո/

Դերասանուհի Շողեր Գրիգորյանը դեմ է ՄԻՊ-ի կողմից աշնանը Ազգային ժողով ներկայացվելիք ”Խտրականության դեմ” օրենքի նախագծին: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: ”Այն, ինչ կատարվում է այսօր, շատ օրակարգային ու առանցքային է: Ես մեր բարոյական արժեհամակարգի համար մտահոգված եմ: Սա մեծ ողբերգություն է, մեծ տրագեդիա կարող է դառնալ մեր երկրի համար: Աստված ասաց` գնացեք ու […]

Ի՞նչ մնաց Սուրիկ Խաչատրյանից հետո

Henaran.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցից փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինքն է նշանակվել մարզպետի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է աշխատանքից:  “Ես նման տեղեկություն չունեմ: Պաշտոնապես ոչ մեկը ինձ ոչինչ չի ասել”,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց  Արա Դոլունցը:  “Իսկ հնարավո՞ր է, որ պաշտոնակատար դառնալուց հետո Ձեզ նշանակեն մարզպետ, եւ […]

Կարմիր խնձոր էին ուղարկե՞լ հետևիցդ. ազատամարտիկը հիշեց Հրանուշ Հակոբյանին /վիդեո/

“ Տիկին Հրանուշ Հակոբյանը անձամբ ինձ ասելա չգնայիր Ղարաբաղ, էտ ժամանակ սոցապ նախարար էր, ասումա կարմիր խնձոր էին ուղարկել քո հետևի՞ց, որ գնացիր”,-այսօր ազատամարտիկների հերթական ակցիայի ժամանակ Henaran.am-ի հետ կիսվեց պատերազմի դաշտում ոտքը կորցրած ազատամարտիկ Գագիկ Շարյանը: Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

Գնդապետ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը մահացել է. վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ /վիդեո/

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է, կա դրական դինամիկա: Հիշեցնենք, վերջինս վիրավորվել էր հունիսի 1-ին, Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից, իսկ նրա եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվել է: Ասատուրյանը չբացառեց, որ հենց վաղը՝ հունիսի 7-ին, գնդապետ Բուդաղյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժշկական տեսանկյունից […]

Դարձյալ ՊԵԿ նախագահի ունեցվածքից /վիդեո/

”Ոնց կարող է խոչընդոտել, մենք պատասխան ենք տվել, նաև Էթիկայի հանձնաժողովն է քննարկել, ես այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ: Ուղղակի  չեմ հասկանում` վերջին ժամանակներս ինչու են այդչափ քննարկում, անունը շոշափում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը` ի պատասխան ”Թրանսփարենսի ինթրնեշնլ” Հ/Կ-ի այն պնդումների, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մի շարք գործարաններ ունի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված