15 Մարտի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ մնաց Սուրիկ Խաչատրյանից հետո

Henaran.am-ը Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցից փորձեց ճշտել, թե արդյո՞ք ինքն է նշանակվել մարզպետի պաշտոնակատար: Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ազատվել է աշխատանքից: 

“Ես նման տեղեկություն չունեմ: Պաշտոնապես ոչ մեկը ինձ ոչինչ չի ասել”,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց  Արա Դոլունցը: 

“Իսկ հնարավո՞ր է, որ պաշտոնակատար դառնալուց հետո Ձեզ նշանակեն մարզպետ, եւ դա չի նշանակում, որ դե յուրե մարզը ղեկավարելու է Սուրիկ Խաչատրյանը”, մեր հարցին Դոլունցը արձագանքեց այսպես. “Մարզպետի պաշտոնակատար չի նշանակում, որ մարզպետը պիտի այդ մարդը լինի, եւ հետո ինձ Սուրիկ Խաչատրյանի հետ մտերիմ է դարձրել աշխատանքը: Ես արդեն բավականին տարիներ է, նրա տեղակալն եմ”:

Ի դեպ, Արա Դոլունցին մարզպետ նշանակելու մասով Սյունիքի մարզպետարանի մեր աղբյուրները մասնավորապես նշեցին.

 “Նրան միշտ երկրորդական պաշտոններ պետք է վստահել: Նա լավ կատարող է”,-ասացին : 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ