22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Գնդապետ Բուդաղյանը չգիտի, որ եղբայրը մահացել է. վաղը կտեղափոխվի հիվանդասենյակ /վիդեո/

Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ, փոխգնդապետ Արամ Ասատուրյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է, կա դրական դինամիկա:

Հիշեցնենք, վերջինս վիրավորվել էր հունիսի 1-ին, Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից, իսկ նրա եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվել է:

Ասատուրյանը չբացառեց, որ հենց վաղը՝ հունիսի 7-ին, գնդապետ Բուդաղյանին կտեղափոխեն հիվանդասենյակ: Բժշկական տեսանկյունից տեսակցություններն արգելված չեն լինի, բայց քանի որ գործը իրավապահ մարմինների վարույթում է, որոշ սահմանափակումներ կլինեն: Հոսպիտալի պետը ամեն օր այցելում է Բուդաղյանին, զննում վերքը :

“Դեպքի հետ կապված չեմ խոսել, չեմ էլ ցանկանում խոսել իր հետ: Նա տեղյակ չի, որ եղբայրը մահացել է, իսկ եթե ես խոսեմ, նա անպատճառ հարցեր պիտի տա ինձ: Ես էլ ստիպված պետք է պատասխանեմ,-ասաց  բժիշկը:  Նա հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե իբր Բուդաղյանի մոտ թոքաբորբ է:

Հիվանդի մոտ  հետվիրահատական վիճակ է, որովայնի թափանցող հրազենային վիրավորում է ստացել, հրազենային պատռվածքներ: “Որովայնի խոռոչի հետ կապված ցանկացած վիրահատությունից հետո լինում են կպումային հիվանդություններ, հույս ունեմ, որ չի լինի”,-ասաց Ասատուրյանը:

Henaran.am-ի այն հարցին, թե  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Ա. Բուդաղյանին, Ա. Ասատուրյանը ասաց, որ , Ս. Օհանյանը այդ ժամանակ գտնվել է ՌԴ-ում, այդ պատճառով էլ չի այցելել, սակայն ինքը օրական երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան հրամանատարությանը տեղեկացնում է Ա. Բուդաղյանի վիճակի մասին, իսկ Գլխավոր շտաբի ղեկավարությունը այցելում է նրան:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն տարածեց, որ նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 6-ի երեկոյան այցելել է հոսպիտալ, տեսակցել Բուդաղյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ