Հայ եւ ամերիկացի դատավորները կքննարկեն վեճերի այլընտրանքային կարգավորման համակարգի բարեփոխումները
Հուլիսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը (“Ի-Դի-Էմ-Սի”)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության եւ ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կանցկացնի Վեճերի այլընտրանքային կարգավորման (ՎԱԿ)համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողով: Միջոցառման նպատակն է քննարկել ՎԱԿհամակարգի բարեփոխումները Հայաստանում՝ որպես գործարար միջավայրի բարեփոխումների բաղկացուցիչ մաս, եւ ներկայացնել ՎԱԿ համակարգի ամերիկյան մոտեցումը՝ որպես միջազգային փորձի լավագույն օրինակ: […]





































