02 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կարող են վերածվել տարաշծաշրջանում անվտանգության լուրջ սպառնալիքի. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը այսօր “Հենարան” ակումբում խոսեց տարածաշրջանում զարգացող գործընթացների մասին` մասնավորապես թուրքական հայտնի իրադարձություններից, որոնք ազդում են հարակից երկրների քաղաքական գործընթացների վրա: Վրաստանում տեղի ունեցող ապակայուն քաղաքական իրավիճակը ըստ Մելիք-Շահնազարյանի` կարող է հանգել որոշակի սրացումների, ինչը ըստ քաղաքագետի` կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության անվտանգության համար` “հաշվի առնելով, որ Վրաստանը […]

Ինչո՞ւ են փակվել մանկապարտեզները

“Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում նշված է. “Երեւանի քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում մանկապարտեզները  համարակալված են 1-162 համարներով, այսինքն՝ Երեւանում պետք է գործեր 162  մանկապարտեզ, սակայն, ըստ նույն աղբյուրի, գործում է 155-ը: Չեն գործում Կենտրոնի թ.1, Նոր Նորքի թ.155 եւ Շենգավիթի թ.131,137,138,141,143 մանկապարտեզները: Տեղեկացնեմ նաեւ, որ խորհրդային տարիներին […]

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կնշանակվի լրացուցիչ ընտրություն

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հուլիսի 15-ին հրավիրել է արտահերթ նիստ: Օրակարգի առաջին հարցը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնկան ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրություն նշանակելն  է, ինչպես նաեւ ժամանակացույցի հաստատումը: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մազրպետ:

Օֆշորում առանց թույլտվության կարելի է ձեռնարկություն գրանցել. Կիպրոսի դատախազը ստո՞ւմ էր

 ՛՛Վարչապետն արել է հնարավոր ամենաճշգրիտ քայլը՝ խնդրելով պարզել, թե ինչպես է իր կողմից չարտոնված ձևերով իր անունը հայտնվել այնտեղ: Ես գիտեմ, որ այսպիսի հնարավորություններ կան ու դատախազությունը կպարզի, որ կա այդպիսի հնարավորություն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան շուրջ ստեղծված օֆշորային […]

Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի ծրագրի միջազգային մեկնարկը տեղի կունենա Նորավանքում

Հուլիսի 16-ին Մետաքսի ճանապարհի սեւծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի հայ, վրացի եւ թուրք գործընկերները կազդարարեն անդրտարածաշրջանային ծրագրի պաշտոնական մեկնարկը՝ Վայոց ձորի Նորավանքի տաճարի մոտ: BSSRC-ն Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների միջեւ համատեղ ծրագիր է, որի նպատակն է 3000-կիլոմետրանոց զբոսաշրջային ուղի ստեղծել, որը հունական Սալոնիկ քաղաքից կձգվի մինչեւ հայկական Մեղրի: Ծրագիրը, ի թիվս տարբեր նախագծերի, […]

Սադրանք Կճոյանի դեմ

Հինգշաբթի՝ հուլիսի 11-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակեցին մինչ այդ որևէ գործունեությամբ աչքի չընկած “Մենք ենք մեր երկրի վաղվա տերը” կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ հաջորդ օրվանից Հյուսիսային պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում ստորագրահավաք է մեկնարկելու՝ Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոսին կարգալույծ անելու պահանջով: Լրատվամիջոցները հայտարարությունը ստացել էին մամուլի հաղորդագրության միջոցով: Որպես ստորագրահավաքը նախաձեռնող կազմակերպության […]

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Նախագահը ստորագրել է “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը եւ մի շարք այլ օրենքներ: Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Հանրային ծառայությունների համարանիշի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, “Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում […]

Ադրբեջանցիները շահարկել են Մոլդովայի օմբուդսմենի հարցը, ստացել արժանի պատասխան

՛՛Սևծովյան տնտեսական համագործակցության երկրների խորհրդարանական 41-րդ վեհաժողովի՛՛ ժամանակ ադրբեջանցի պատվիրակները կրկին զուրկ չեն մնացել Հայաստանի ու ԼՂՀ-ի դեմ ուղղվա քաղաքական ստահոդ հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով մասնակցել է այդ վեհաժողովին: Նա պատմեց, որ ադրբեջանցի պատվիրակները նախահարձակ են եղել հայտարարությունների աումով և ասել են, թե Հայաստանում […]

Ռեկորդ սահմանելու փորձն ավարտվել է մրցարշավորդի մահով /վիդեո/

Ամերիկացի 44-ամյա մրցարշավորդ Բիլլ Ուորների սահմանած արագության հերթական ռեկորդը նրա կյանքն արժեցավ: Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Մեն նահանգում` ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի նախկին օդանավակայանում:  Էքստրեմալը փորձել է մոտոցիկլով ժամում 482 կմ արագություն գրանցել: Հասնելով ժամում 458 կմ-ի` Ուորները կորցրել է վերահսկողությունը եւ ընկել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրան: Մրցարշավորդը մահացել է ստացված վնասվածքներից:  2011-ին Ուորները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված