Նորածին արքայազնին Ջորջ են անվանել
Մեծ Բրիտանիայի նորածին թագաժառանգ արքայազնին անվանակոչել են Ջորջ Ալեքսանդր Լուի: Այս մասին հայտարարել է Քենսինգթոնյան պալատը: Ջորջ անունն առաջատար էր բուքմեյքերական գրասենյակների դրույքներում: Քեյթի եւ Ուիլյամի որդուն կանվանեն Ձերդ Արքայական Գերազանցություն Քեմբրիջյան արքայազն Ջորջ: Նախօրեին փոքրիկին այցելել է նրա մեծ տատիկը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը:





































