Արցախցի պատմաբան Հովիկ Ավանեսովը գրում է. Ադրբեջանական պետական քարոզչամեքենան խճճվել է սեփական կեղծիքների մեջ՝ կապված հայկական մշակութային ժառանգությունը աղվանական ներկայացնելու հետ, կորցրել տարածաժամանակային ընկալումները։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ էլ հայտնվեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, որ որոշ ադրբեջանցի կեղծարարների կողմից ներկայացվում է որպես աղվանական։ Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1868-1887 թվականներին։
Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Դա հետևում է նախագահի և գեներալ Զալուժնիի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններին, ով ղեկավարում է Ուկրաինայի բանակը հակամարտության սկզբից ի վեր: Նախագահի հրամանագրով նրան փոխարինող է հայտարարվել մարտական բովով անցած գեներալ Ալեքսանդր Սիրսկին։ Դա Ուկրաինայի ռազմական ղեկավարության ամենամեծ փոփոխությունն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի […]
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը սոցցանցի իր էջում գրել է. «Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ […]
Նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ կարծում է, որ կարելի է համաձայնություն ձեռք բերել անցյալ տարի Ռուսաստանում կալանավորված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին ազատելու համար: Խոսելով ամերիկացի հաղորդավար Թակեր Կառլսոնի հետ՝ Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են լրագրողի վերաբերյալ, որը կալանավորված է լրտեսության մեղադրանքով: Հարցազրույցում Պուտինը խոսել է Ուկրաինայի, ԱՄՆ նախագահների և ԿՀՎ-ի […]
Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև փետրվարի 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում նույնպես փետրվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի։
2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։ Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։ Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։ Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. […]