01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի բանակի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին. /Տեսանյութ/

Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։

Դա հետևում է նախագահի և գեներալ Զալուժնիի միջև տարաձայնությունների մասին խոսակցություններին, ով ղեկավարում է Ուկրաինայի բանակը հակամարտության սկզբից ի վեր:

Նախագահի հրամանագրով նրան փոխարինող է հայտարարվել մարտական բովով անցած գեներալ Ալեքսանդր Սիրսկին։

Դա Ուկրաինայի ռազմական ղեկավարության ամենամեծ փոփոխությունն է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բարձր հրամանատարությունը պետք է «թարմացվի», և որ գեներալ Զալուժնին կարող է «մնա թիմում»:

«Այսօրվանից նոր ղեկավար թիմ կստանձնի Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը»,- հինգշաբթի ասել է նա։

Գեներալ Զալուժնին հանրաճանաչ գեներալ է, որին վստահում են ուկրաինացի զինվորները և հանրությունը և եղել է ազգային հերոսի պես:

Նրա վերջին վարկանիշն ավելի բարձր է եղել, քան պարոն Զելենսկին:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ