Եղանակը՝ առանց տեղումների

Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին արևելյան՚ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին արևելյան՚ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի:
Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է , որ ինքը ՛՛Բորուսիան՛՛ ընտրել է խաղային ոճի համար: ՛՛Ես շատ տարբերակներ ունեի, բայց ընտրեցի ՛՛Բորուսիան՛՛, որովհետեւ ինձ դուր է գալիս այն խաղը, որը ցուցադրում է թիմը: Երբ ես ՛՛Շախտյորի՛՛ կազմում խաղացի ՛՛Բորուսիայի՛՛ դեմ, դրանից հետո դիտել եմ ակումբի բոլոր խաղերը: Նրանց խաղային ոճը […]
Henaran.am-ի տեղեկություններով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս կուսակցությունում յուրայինների հավաք է անցկացրել եւ ասել, որ ապագան ԲՀԿ-ինն է լինելու: Ծառուկյանը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, միայն նկատել է, որ ճիշտը Մաքսային միության անդամակցելն է: ԲՀԿ առաջնորդը նաեւ հայտարարել է, որ ՛՛Հանրապետականի՛՛ հետ կոալիցիայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ, […]
՛՛Շինարարության տեմպերը դանդաղել են, անկում կա, ու տնեսական աճի դանդաղման տեմպերի հիմնական պատճառներից մեկը նաև դա է: Արդեն իսկ բյուջետային ուղերձում կան պաշտոնական սպասումները և 3.5% աճի փոխարեն 4.2% անկում է նախատեսվում՛՛,-այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ տեսակետ հայտնեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը և դիմելով Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին՝ հարցրեց. ՛՛Ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի […]
“Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը անդրադարձել է երեկ կայացած “Պարում ենք “Փակ շուկայի” մոտ” խորագրով հերթական ակցիային: Նա Ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. “10 տարեկան տղաս Ծածկած շուկայի այսօրվա ակցիայից եկել էր հետաքրքիր եզրակացության: Ասեց, որ կարմիրները մեր թույլ տեղը գտել են … հենց միացնում են ռաբիս, մենք գնում ենք, ուրեմն սրանից հետո ռաբիսը […]
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ 2014 թվականի համար մշակել են նոր ռազմավարություն, որով քաղաքաշինության ոլորտում փոշիացումները կբացառվեն: Նոր ռազմավարությամբ նաև կապահովվի կարևորագույն օբյեկտների սեյսմիկ անվտանգությունը, ինչպես նաև ավարտին կհասցվի տարիներով անավարտ շինարարական կառույցների աշխատանքները: Մինչև 2013 թվականի վերջը ավարտին կհասցվեն նման 15 օբյեկտի աշխատանքները, հաջորդ տարի 20 օբյեկտ: Հիշեցնենք, այս մասին Կառավարության նիստի […]
ՀՀ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի քննարկմանը տեղեկացրեց, որ էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, Քաղաքաշինության նախարարությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է հետևյալ սկզբունքով՝ փոփոխությունը այս տարվա հետ համեմատած պայմանավորված է աշխատավարձերի բարձրացման փաթեթով, էլեկտրաէներգիայի ու գազի սակագների փոփոխությամբ: Սաֆարյանն ընդգծեց, որ էկոնոմիակայի նախարությանը հատկացվելու է 2.4 միլիարդ դրամ, որը […]
Նախօրեին Բոլիվիայում ուղեւորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի պատճառով 8 մարդ է զոհվել, 10-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է lenta.ru-ն: Երկրի կենտրոնական հատվածում գտնվող Տրինիդադ քաղաքից մեկնած Aerocon ավիաընկերության Fairchild Metro 23 ինքնաթիռը 16 ուղեւորներով եւ անձնակազմի երկու անդամներով վթարի է ենթարկվել Բոլիվիայի հյուսիսում՝ Բրազիլիայի սահմանի մոտակայքում գտնվող Ռիբերալտա քաղաքում վայրէջք կատարելիս: Ավիաընկերությունում հաղորդել են, որ վթարի […]
Հանգստյան օրերին կայացած Անգլիայի առաջնությունում ՛՛Սթոք Սիթի՛՛ – ՛՛Սաութեմփթոն՛՛ խաղի ժամանակ դաշտի տերերի դարպասապահ Ասմիր Բեգովիչը բացել է խաղի հաշիվը: Բոսնիացի դարպասապահը գրավել է հյուրերի դարպասը սեփական տուգանային հրապարակից կատարած հարվածով: