17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Ես ՛՛Բորուսիա՛՛ փողի համար չեմ եկել՛՛. Հենրիխ Մխիթարյանը բացել է փակագծերը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է , որ ինքը ՛՛Բորուսիան՛՛ ընտրել է խաղային ոճի համար:

՛՛Ես շատ տարբերակներ ունեի, բայց ընտրեցի ՛՛Բորուսիան՛՛, որովհետեւ ինձ դուր է գալիս այն խաղը, որը ցուցադրում է թիմը: Երբ ես ՛՛Շախտյորի՛՛ կազմում խաղացի ՛՛Բորուսիայի՛՛ դեմ, դրանից հետո դիտել եմ ակումբի բոլոր խաղերը:

Նրանց խաղային ոճը ոչ միայն հրաշալի է, այլ իդեալական է ինձ համար: Հենց այս թիմում կարող եմ աճել որպես ֆուտբոլիստ: Ֆուտբոլը ինձ համար փող աշխատելու միջոց չէ: Ես ապրում եմ այս մարզաձեւով: Եթե լավ խաղամ, փողը կգա: Ես եկել եմ Դորտմունդ խաղալու համար, իսկ Անգլիայում ես կարող էի նստել պահեստայինների նստարանին՛՛,- հայտարարել է Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ