16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Իրարանցում մետրոյի մարշալ Բաղրամյան կայարանում. մարդիկ խուճապահար դուրս են վազել

Քիչ առաջ միջադեպ է արձանագրվել Երևանի մարշալ Բաղրամյան մետրոյի գետնանցումում: Իրարանցում, ծուխ և տեղադրված ականի մասին բղավելով՝ մարդիկ խուճապահար դուրս են վազել: Ոստիկանական և փրկարարական ծառայությունները շտապ  մարդկանց տարհանել են տարածքից: Քիչ առաջ Henaran.am-ը տեղեկացավ, որ գետնանցումում հասարակ ծխացող սարք է եղել ընդհամենը. սա թերեւս ևս բողոքի մի ձև է ՌԴ նախագահ Պուտինի այցին ընդառաջ: 

Վլադիմիր Պուտինն այսօր 8 տարվա ընդմիջումից հետո ժամանելու է Հայաստան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 8 տարվա ընդմիջումից հետո պետական այցով այսօր Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով Հայաստան է այցելել 3 անգամ: Այս անգամ ՌԴ նախագահն առաջին անգամ է Հայաստան այցելում պետական այցով: Սարգսյան-Պուտին առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2008թ. մարտին Մոսկվայում, որտեղ շեշտադրվել են գործակցության երկու ուղղությունները՝ տնտեսություն եւ անվտանգություն:  Պուտինի այս […]

Գյումրեցիները երգում են՝ ՛՛Պուտինն է մոտենում… ՛՛ /ֆոտո/

Պուտինն է մոտենում … Գյումրիում առաջին ձյան հետ ավարտվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմավորելու նախապատրաստական աշխատանքները : Ձյան տակ փողոցները ասֆալտապատել հնարավոր չէր, բայց արեցին, Հայաստանի և Ռուսաստանի դրոշներն էլ, որ կախել էին նույնիսկ քաղաքի ծառերից, թրջվել են: Վերանորոգվել են երկար ժամանակ լքված կառույցները՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը /այստեղ է տեղի ունենալու հայ-ռուսական համաժողովը ՛՛Հայաստան-Ռուսաստան, Մաքսային միություն՛՛ […]

՛՛Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք … ՛՛ /վիդեո/

Նախագահական նստավայրի դիմաց 4 անչափահաս երեխաների հետ նստացույց իրականացնող Աշոտ Խուդոյանը երեկ ուշ երեկոյան զանգահարել էր Henaran.am-ի խմբագրություն: Նա տեղեկացրեց, որ ոստիկանները սպառնում են բռնի ուժով իրենց հեռացնել նստացույցի վայրից, քանի որ Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: “Տարածքից մաքրվեք, թե չէ մենք Ձեզ կմաքրենք` մեր վրա ուժ են փորձում կիրառել ոստիկանները, 8 ամսեկան […]

Կիեւում բախումները շարունակվում են. ակտիվիստների են ձերբակալել /վիդեո/

Կիեւում իրավապահները ձերբակալել են Ազատության մայդանում տեղի ունեցող բախումների մասնակից մի շարք մասնակիցներին, փոխանցում է РИА Новости-ն: Այժմ նրանց նկատմամբ համապատասխան քննչական գործընթացներ են իրականացվում:  Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի կենտրոնում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ տուժել են շուրջ 100 իրավապահներ: Բավական թվով մարդիկ դիմել են բուժօգնության, ինչի պատճառները հիմնականում եղել են  վնասվածքներն ու աչքի […]

՛՛Ազատ դեմոկրատները՛՛ աջակցում են Ուկրաինայի քաղաքացիներին

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը Ուկրաինայում կատարվող դեպքերի վերաբերյալ Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է վերջին օրերին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: Ակնհայտ է, որ ուկրաինական իշխանությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ են գործադրել` ոտնահարելով խաղաղ ցույցեր և հավաքներ իրականացնելու յուրաքանչյուր մարդու իրավունքը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր վճռական են երկիրը եվրոպական ինտեգրաման ճանապարհով տանելու […]

Օզբիլիզը դարձավ դուբլի հեղինակ /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ ընդունել էր ՛՛Վոլգային՛՛: Խաղն անցել է մոսկվացիների բացահայտ առավելությամբ եւ խոշոր հաշվով տարած հաղթանակով: Գրանցվել է 6-1 հաշիվը: Գոլերից երկուսը իր հաշվին է գրանցել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը: Հայ կիսապաշտպանն աչքի է ընկել 50 եւ 77 րոպեներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված