05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մինասյանը չի գլխավորի ՛՛Ռուբինը՛՛

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ ինքը Կազանի ՛՛Ռուբինի՛՛ հետ բանակցություններ չի վարել: Նշենք, որ ՛՛Ռուբինը՛՛ առանց մարզչի է մնացել Կուրբան Բերդիեին պաշտոնանկ անելուց հետո: ՛՛Ես լսել եմ ՛՛Ռուբինի՛՛ հետաքրքրության մասին, բայց ինձ հետ ՛՛Ռուբինից՛՛ ոչ ոք չի շփվել: Այսինքն ես բանակցություններ չեմ վարել: Աշխատանքի անցնելու 2-3 տարբերակ կա, բայց […]

Շուռնուխ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:  Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի ավտոճանապարհի  Գորիսի տարածաշրջանի Շուռնուխ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է  մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ […]

Թունավորվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունվարի 10-ին, ժամը 00.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման ախտանիշներով Շիրակի մարզի Գյուրմու քաղաքի ԲԿ և Ավստիրական մանկական հիվանդանոց են տեղափոխվել Սարգսյան փողոցի թիվ 38 տան բնակիչներ՝ 1982թ. ծնված  Ն. և 2004թ. ծնված Ա.  Պ.-երը:Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Տիկին Գյուլումյանը ցմահ պաշտոն է ակնկալում. Հայկական ժամանակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը:  Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ […]

Ծառուկյանի նոր կազինոն. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: Այս մասին գրում է “Ժամանակ” օրաթերթը: ՀՀ կառավարությունը անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է “Օնիրա քլաբ” ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի […]

Ով է փոխարինելու Արմավիրի մարզպետին. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” թերթի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ Թերթի տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

“Տաքսու վարորդները լրիվ իրանց առել թռել են”. ահազանգ հանցագործության մասին

Պարզվում է տոնական օրերին տաքսի ծառայության որոշ վարորդներ ունակ են իրենց համար ստանդարտից դուրս գներ հորինել: Նման ահազանգ այսօր ստացավ Henaran.am-ի խմբագրությունը: Չնայած ահազանգողը միայն 2 օր անց էր որոշել կիսվել իր համար կորստի հիմք հանդիսացած իրադարձությամբ: “Մասիվից Շրջանային ճանապարհը չէր կարող գերազանցել 10 կիլոմետրը, բայց ինձ բաժին հասած տաքսու վարորդը 2 հազար 600 դրամ […]

Մադոննայի նոր սիրեցյալը 26 տարեկան է /ֆոտո/

Մադոննան իր սիրեցյալից` Բրագիմ Զաիբատից բաժանվելուց ընդամենը մեկ ամիս անց նոր սիրելի է գտել: Այս անգամ երգչուհու ընտրյալ դարձել է 26-ամյա պարող Թիմոր Ստիֆֆենսոնը: Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թիմորը լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա, Մադոննան ու նրա երեխաները միասին հանգստանում են: 

՛՛Սպարտակը՛՛ բաց չի թողնի Մովսիսյանին

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակկեյբը պատմել է, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել հայազգի հարձակվողից: ՛՛Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված էին մի շարք ակումներ, որոնք ֆուտբոլիստին ձեռք բերելու համար դիմել են ՛՛Սպարտակին՛՛, բայց բոլորին էլ ռուսական ակումբը մերժել է: Մովսիսյանը թիմի առանցքային ֆուտբոլիստներից է եւ նրանից չեն պատրաստվում բաժանվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված