07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

“Տաքսու վարորդները լրիվ իրանց առել թռել են”. ահազանգ հանցագործության մասին

Պարզվում է տոնական օրերին տաքսի ծառայության որոշ վարորդներ ունակ են իրենց համար ստանդարտից դուրս գներ հորինել: Նման ահազանգ այսօր ստացավ Henaran.am-ի խմբագրությունը: Չնայած ահազանգողը միայն 2 օր անց էր որոշել կիսվել իր համար կորստի հիմք հանդիսացած իրադարձությամբ:

“Մասիվից Շրջանային ճանապարհը չէր կարող գերազանցել 10 կիլոմետրը, բայց ինձ բաժին հասած տաքսու վարորդը 2 հազար 600 դրամ պահանջեց: Մինչ դա պտտում էր տարօրինակ կերպով, ես էլ ասացի, որ եթե ավել գումար գանձելու նպատակով է, ես թեյավճար կտամ: Իջնելուցս րոպեներ առաջ արտերկրից զանգ ստացա, պատասխանեցի: Հետո, երբ ասեց գումարը, անակնկալի եկա: Ամոթանք տվեցի, բայց վճարեցի ու իջա”,-պատմեց մեր զրուցակիցը:

Դեռ տուն չհասած Ա.Մ-ը նկատում է, որ հեռախոսը չկա….

“Ամերիկայից բերված, բավականին թանկարժեք հեռախոսս չկար: Զանգեցի ու արդեն անջատված էր… Շատ կարևոր բաներ կային մեջը: Կոնտակտներս, որ իմ համար ավելի արժեքավոր են… տաքսու վարորդները լրիվ իրանց առել ու թռել են, ինչ հանցագործ ուզի տաքսու զնակ կդնի ու կքշի…”,-հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, այս օրերին շատերն են բողոքում տաքսի ծառայությունների աննախադեպ գներից: Մենք ևս առիթ ունեցանք համոզվելու դրանում:

“Տաքսու գործը ամեն քայլիյա հիմա՝ 200-ով ենք քշում, աղջիկ ջան: Քո կարծիքը չենք հարցնելու՝ նորմալա: Մոռացել ես որտեղ ես ապրու՞մ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ վիճեց տաքսու վարորդը:

Հարց է ծագում՝ ո՞վ է համակարգելու նմանօրինակ ինքնագործունեությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ