28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարությունը դեռ չգիտի՝ մեռելոցները կմնան, թե ոչ

Կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշման համաձայն՝ հուլիսի 13-ին՝ Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթին սահմանվեց որպես ոչ աշխատանքային (մեռելոց): Սակայն հաշվի առնելով պետության կողմից մատուցվող մի շարք ծառայությունների կարևորությունը՝ վարչապետի հանձնարարությամբ մի շարք պետական մարմինները երկուշաբթի կպահպանեն աշխատանքային ռեժիմը՝ ԴԱՀԿ, կադաստրի ստորաբաժանումներ, ինչպես նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Առաջարկվել է ՀՀ կենտրոնական բանկին քայլեր ձեռնարկել, որպեսզի […]

Իմ կյանք, իմ սեր. երգիչ Նորոյի սիրո խոստովանությունը

Երգիչ Նորոն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր՝ «Եկա-եկա» երգը և կատարել հետևյալ գրառումը. «Եկա-եկա» իմ նոր երգը նվիրում եմ քեզ!!! Շնորհավորում եմ, իմ կյանք, իմ սեր, իմ ընկեր, իմ աղջիկ, մեր հոբելյանի ու քո տարեդարձի կապակցությամբ և ցանկանում եմ, որ միշտ լինես երջանիկ ինձ հետ միասին»: Կատարումն՝ այստեղ:

Անհնար է՝ աուդիտը ցույց տա, որ էլեկտրաէներգիան պիտի թանկանա

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար  Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀԷՑ-ում կատարվելիք աուդիտից ավելի կարևոր է այս համակարգը մենաշնորհից ազատելու հարցը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հնարավոր չէ, որ աուդիտը ցույց տա, որ թանկացում պիտի լինի: Հայաստանն ու ատոմակայան, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին ավելի էժան գնով և այլն, ու այս ամենը […]

«Ոչ թալանինը» գնում է Վանաձոր /ֆոտո/

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան հանրագրում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին են: Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին, Վանաձորի Հայքի (նախկին` Կիրովի) հրապարակում հրավիրում է հանրային քննարկում: Նախաձեռնության տարածած հաղորդագրությունում նշվում է. «Քննարկման նպատակը մեր հետագա քայլերի, գործողությունների և միասնական օրակարգի մշակումն է: Ցանկալի է նաև […]

Հայաստանը մասնակցեց Հելսինկիի եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված ԵԱՀԿ բարձր մակարդակի հանդիպմանը

Հուլիսի 10-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում տեղի ունեցավ ԵԱՀԿ բարձր մակարդակի ոչ պաշտոնական հանդիպում, որը նվիվրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյա տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը կարևորեց կոնսենսուսի սկզբունքի վրա հիմնված ԵԱՀԿ դերակատարությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքներին՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, […]

Այսօր շոկոլադի միջազգային օրն է

Հուլիսի 11-ը ողջ աշխարհի քաղցրակերների համար մեծ տոն է` Շոկոլադի միջազգային օրը: Այն սկիզբ է առել Ֆրանսիայից եւ առաջին անգամ նշվել է 1995-ին: Բժիշկները բոլորին են խորհուրդ տալիս ուտել շոկոլադ` որպես դեպրեսիայից ազատվելու միջոց, քանի որ այն խթանում է “երջանկության հորմոնների”` էնդորֆինների  արտադրությունը: 1615-ին Իսպանիայի թագավորի դուստր Աննան ամուսնացավ Լյուդովիկոս 18-րդի հետ: Օտար երկրում աղջկան միայնակությունից փրկում էր շոկոլադը, որը […]

Ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Նախագահն ընդունել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթիին, ում գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային կոնֆերանսին: Ընդգծելով, որ հայ և իրանցի բարեկամ ժողովուրդներն իրենց դարավոր պատմության ընթացքում աշխարհին բարձրարժեք հարուստ մշակութային ժառանգություն են ավանդել, և երկու ժողովուրդները բազում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված