05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայաստանում նշում են Հարության տոնը /վիդեո/

Ապրիլի 20-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը (Զատիկ) :  Այս տարի կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիները այն նույն օրն են նշում: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից եւ իր վերջ­նա­կան ի­մաս­տով՝ վե­րա­դարձ առ Աստ­ված: Զա­տի­կը թե՛ Հին եւ թե՛ Նոր Կտա­կա­րան­նե­րում հա­մար­վում է մե­ծա­գույն […]

Արթուր Աբրահամը եւ նրա մարզիչը ձուկ են վաճառել/ֆոտո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը իր մարզիչ Ուլի Վեգների հետ մասնակցել է բարեգործական ակցիա: Bild.de-ն հայտնում է, որ նրանք ձուկ են վաճառել: ”Այդ գործի համար ես հաճույքով անցա 200 կմ: Մարզիչս եւս չէր դժգոհում, քանի որ ես շատ ձուկ վաճառեցի”,- ասել է Աբրահամը: Ստացված հասույթը փոխանցվել է քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցող կենտրոնին:

Տարոն Մարգարյանի հետ Պատարագին մասնակցեց նախկին վարչապետը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվող Ճրագալույցի Սբ. Պատարագին: Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ. Պատարագի ավարտին կազդարարվի Փրկչի հրաշափառ Հարության ավետիսն, ու հավատացյալները  միմյանց կողջունեն “Քրիստոս հարյավ ի մեռելոց” և “Օրհնեալ է հարությունը Քրիստոսի” ավետիսով: Այդպիսով կավարտվի նաև […]

”Բորուսիան” հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ/վիդեո/

Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց ”Մայնցին”: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր մեկնարկային կազմում եւ փոխարինվեց 81-րդ րոպեին: Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո Ռոբերտ Լեւանդովսկին հաշիվը դարձրեց 2-1: Այս հաղթանակից հետո ”Բորուսիան” վաստակեց 64 միավոր եւ կշարունակի ընթանալ 2-րդ հորիզոնականում:

Բջջային հեռախոսը կարող է կործանել ձեր սեռական կյանքը /16+/

Գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսները լուրջ վտանգ կարող են սպառնալ մարդկանց սեռական կյանքին: Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ, ովքեր օրվա մեջ 4 ժամից ավելի օգտագործում են բջջային հեռախոսը, ավելի հաճախ են տառապում իմպոտենցիայից: Բացի այդ, Եգիպտոսի համալսարանի գիտնականները պնդում են, որ բջջայինի հաճախ օգտագործումը բերում է նաեւ անպտղության: 

ՕԵԿ-ին նոր սցենա՞ր է առաջարկվել

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին առաջարկվել է նախարարական 4 պորտֆել՝ պայմանով, որ ապրիլի 25-ին հայտարարի, որ համագործակցելու է կոալիցիայի հետ: Նույնիսկ նրան ձեւաչափն է առաջարկվել, որ իբր ՕԵԿ վարչության խորհուրդի որոշումը քննարկվել է տեղական կառույցներում ու վերջիններս դեմ են կոալիցայից դուրս գալուն: Սակայն Արթուր Բաղդասարյանը չի համաձայնել նման սցենարին, բայցեւ  վերջնական “ոչ”-ն […]

Անջելինա Ջոլին կիսվել է իր դիետայով

Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին վերջերս զգալիորեն փոխել է իր կենսակերպը: Նա սկսել է ինքնուրույն պատրաստել կերակուրներ եւ այլեւս արգելում է երեխաներին արագ սնունդների հետեւել: Ներկայումս Ջոլին հատուկ դիետայի է հետեւում, որով կիսվել է նաեւ երկրպագուհիների հետ: Դիետայի գլխավոր սկզբունքը հետեւյալն է: Նախ` պետք է սնվել օրական 6 անգամ, երկու-երեք ժամը մեկ անգամ: Սակայն պետք է […]

Վարչապետի օգնականն աշխատանք ունի

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Միհրան Հակոբյանը ապրիլի 11-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, որը բավարարվել է: “Ես աշխատում եմ  նաեւ Երեւանի պետական համալսարանում, այնպես որ ունեմ աշխատանք”,-ասաց նա Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում: Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ վարչապետը հասցրել է վերջին պահին Միհրան Հակոբյանին պարգեւատրել անվանական ժամացույցով, վերջինս խորհուրդ տվեց ուշադիր կարդալ վարչապետի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված