«Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը 2015 թվականի հուլիսի 15-18-ը աշխատանքային այցով գտնվել է Վրաստանում: Այցելության նպատակն էր ծանոթանալ Վրաստանում ներդրված պրոբացիոն ծառայության գործունեությանը և մասնակցել PRI միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կիրառումը Հարավային Կովկասում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսին: Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ինչպես նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» […]