Շնորհավո՛ր ծնունդդ, հայոց հայրենատեր Նախագահ. “Հայոց Արծիվներ”

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն ՆԱԽԱԳԱՀ “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, շուրջ 44.000 անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանական տարեդարձը՝ 60-ամյակը, և մաղթում քաջառողջություն, ընտանեկան անսահման երջանկություն և նույնքան բեղմնավոր ու ազգօգուտ աշխատանքի շարունակականություն, որն իրականացրել եք Դուք՝ անընդհատ լրացնելով Ձեր վաստակաշատ տարիների հարուստ կենսագրությունը: Հայոց անկախ պետականության վերականգնումը, որի ակունքներում […]