17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ արժե հանգիստը Հայաստանում

՛՛Արմենիա թրեվլ՛՛ ընկերության նախագահ Մարինե Կպրյանն այսօր ասուլիսում հայտնեց, որ Հայաստան ամեն տարի միջինը ութ հարյուր հազար տուրիստ է գալիս: Վերջին տարիներին ավելի շատ երկրներից են գալիս Հայաստան տուրիստական այցերով: ՛՛Հիմնականու շատ զարգացած եվրոպական երկրներից են գալիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Իսրայել, Իսպանիա, Շվեցարիա: Մենք յոթ օրանոց տուրեր ենք իրականացնում, այդ յոթ օրվա ընթացքում ցույց ենք տալիս Հայաստանի բոլոր պատմամշակութային վայրերը, ադ թվում նաև Արցախը՛՛,-նշեց նա:

Կպրյանի խոսքով՝ տուրսիտները հիմնականում բողոքում են տեղեկատվության պակասից: ՛՛Մեր երկիրը կարիք ունի ավելի շատ գովազդվելու, օրինակ՝ ուկրաինացիներն ասում են, թե իրենց բնակիչները չգիտեն՝ ինչու պետք է գան Հայաստան, իհարկե, տարեցտարի աճ ենք արձանագրում, բայց երբևէ չպիտի կանգ առնենք՛՛,-նկատեց նա:

Հարցին՝ ինչի համար տուրիստը պետք է գա Հայաստան, նա պատասխանեց. ՛՛Առաջինը, որ գրավում է, մեր հայ ժողովուրդն է, որ շատ հյուրասեր է, դա համար մեկ գրավչությունն է դեպի Հայաստան, գալիս են նաև մարդկանց հետ շփվելու: Նաև հնագույն պատմությունն է գրավում՛՛: Ի դեպ, գրավում է նաև հայկական խոհանոցը:  Կպրյանի ներկայացմամբ՝ այցելում են հիմնականում Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սևան, Արցախ:

Henaran.am-ի հարցին, թե հյուրանոցների առումով խնդիրներ չկան, արդյոք ապահովում են անհրաժեշտ քանակը, նա պատասխանեց. ՛՛Մի ժամանակ հյուրանոցներում տեղեր չկային, չեմ կարող ասել, որ այսօր վիճակը բավարար է, բայց վերջին երկու-երեք տարիներին արձանագրեցինք, որ մի քանի մեծ ու խոշոր հյուրանոցներ բացվեցին Երևանում և ոչ միայն Երևանում: Շատ լավ է, որ բրենդային հյուրանոցներ են ներկայացված Հայաստանում՛՛: Նրա խոսքով՝ հյուրանոցներ կան նաև մարզերում:

Սակայն Հայաստան այցելությունը մեկ անձի համար արժե մոտ հազար եվրո /ներառված վիզան, ավիատոմսը, ապահովագրությունը, հյուրանոցը, շրջայցերը/: Սա գրեթե նույն ն է, ինչ ծովափնյա երկրներում: Նման գինը պայմանավորված է սեփական ավիափոխդրողի բացակայությամբ և հյուրանոցների ոչ էժան լինելով:  

Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա Կպրյանը շեշտեց, որ այնտեղ կարող են գնալ միայն հարուստները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ