Ադիբեկյանը պարզել է, թե ինչ հիվանդություններ ունենք

Հայաստանի մարզերում “բնակչության բարեկեցության” վարկանիշն ամենացածրը Լոռու մարզում է, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ համապատասխանաբար 27 տոկոս եւ 51 տոկոս: “Բնակչության բարեկեցության” վարկանիշով երկրորդ հորիզոնականում Սյունիքն է, հետո՝ Արմավիր, Արագածոտն, Շիրակ, Արարատ, Կոտայք, Տավուշ, Վայոց ձոր: Այս տվյալները լրագրողներին ներկայացրեց “Սոցիոմետր” անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, ում խոսքով այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանի 81 բնակավայրում անց է կացրել սոցհարցում: […]