13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայկական պարը ներկայացվեց պարի միջազգային կոնգրեսում

Հուլիսի 2-7-ը Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլը Պարի համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված էր մասնակցելու Աթենքում անցկացվող պարի միջազգային կոնգրեսի հավաք-գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի ավելի քան 30 երկրների պարարվեստի հայտնի տեսաբաններ, բալետմայստերներ և ազգագրագետներ:

«Բերդ» պարախմբի ներկայացուցիչները միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի պարարվեստիև պլաստիկայի խորեոգրաֆիկքոլեջի աջակցությամբ։

Գիտաժողովի շրջանակներում անսամբլի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ինչպես տարբեր ժողովուրդների ազգային պարերին, պարանմուշներին, կատարման ճշգրիտ ձևերին ու մեթոդներին, այնպես էլ՝ տարազներին ու տարազաձևերին: Հավաք-գիտաժողովի շրջանակներում «Բերդ» պարային անսամբլը հնարավորություն ունեցավ տարբեր երկրներից ժամանած պարարվեստի հայտնի մասնագետների հետ անցկացնելու ժողովրդական պարերի վարպետության դասընթացներ: Օտարազգի պարուսույցները ծանոթացան հայկական ժողովրդական պարերի հնագույն ձևերին, ինչպես նաև՝ հայկական տարազների պատմությանն ու դրանց բազմազանությանը:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ