20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիներն արդեն չեն հավատում սեփական երկրի ապատեղեկատվությանը

Երեկվանից որոշ ադրբեջանական թերթեր գրում են սահմանային ծանր կռիվների մասին: Այսօր էլ գրում են՝ իբր հայկական կողմը 5 զոհ է տվել: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այս նյութերի տակ ադրբեջանցիների մեկնաբանություններից արդեն պարզ է դառնում, թե ինչքան է պրիմիտիվ քարոզչությունը զզվեցրել հասարակ մարդկանց: Մարդիկ արդեն չեն հավատում կամ կասկածանքով են մոտենում նմանատիպ լուրերին: Ինչպես ադրբեջանցի […]

Արդարադատության նախարարությունը հայտարարում է

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  հուլիսի 2-ի՝ «Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ առաջարկելու կարգը սահմանելու մասին» թիվ 736-ն որոշումը (https://www.e-gov.am/gov-decrees/item/26002/)՝  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարում է հասարակական կազմակերպությունների կողմից  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ ներկայացնելու գործընթաց սկսելու մասին: […]

Տանգոյի երեկո՝ Ազնավուրի անվան հրապարակում

«Երևանյան ամառ 2015»-ի ծրագրային հերթական համերգը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում էր, որտեղ երեկոյան զբոսանքի դուրս եկած քաղաքացիներին տանգոյի երեկո էր սպասվում։ «Ամբասադոր» երաժշտախմբի կատարմամբ համերգային ծրագրում հնչել են աշխարհահռչակ կոմպոզիտորների, մասնավորապես` Աստոր Պիացոլայի հանրաճանաչ ստեղծագործությունները, ինչպես նաև ռուսաստանցի հեղինակների մեղեդիներ՝ հանրահայտ ֆիլմերից։ 

17-ամյա պատանին երազում է քայլել. նրան վիրահատություն է անհրաժեշտ /վիդեո/

Հովիկ Յուրիկի Բաղդասարյանը ծնվել է 1998թ. Երևանում, ապրում է մայրիկի հետ: 2011թ. Արաբկիր ԲԿ-ի օրթոպեդիայի կլինիկայում երեխայի մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված, սպաստիկ քվադրիպլեգիայով, ծնկան հոդերի ծալիչ կոնտրակտուրա: 08.11.11թ. Հայաստանում կատարվել է վիրահատություն, հետո երեխան վիրահատվել է ՌԴ Տուլա քաղաքում, որից հետո նրա վիճակը բավականին փոխվել է, սկսել է ինքնուրույն քայլել, նույնիսկ բակում խաղալ […]

Ինչպես է անցել Նազենի Հովհաննիսյանը ծննդյան երեկոն /ֆոտո/

Իմ ծնունդի տրամադրությունը հենց այսպիսինն էր…. բոլորն ու միշտ գոռում էին ու ծիծաղում;))))լուսանկարները ստանալու համար դիմեք Սյուզիին ;))))Գտեք ձեզ այս նկարում)))) Ֆեյսբուքյան հանրագրում գրել է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու հրապարակել լուսանկարը:

Աղանդները օգտագործում են ամառային ճամբարները

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ կրոնական կազմակերպությունները ամառային ճամբարները օգտագործում են իրենց հոգևորսական ծրագրերի համար: «Ծնողները երեխաներին էժան գնի համար ուղարկում են ճամբար, սակայն նրանց վերադառնալուն պես հասկանում են, որ երեխային ներգրավել են աղանդավորական կազմակերպության մեջ: Բացի ամառային ճամբարներից օրինակ «Կյանքի խոսք» եկեղեցին ունի նաև ձմեռային ճամբար: Այդ իսկ […]

Խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը

Հուլիսի 26-ին` ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Նույն […]

Որն է ելքը

1930-ականներին, մանրակրկիտ քննելով Առաջին հանրապետության անհաջողությունների պատճառներն ու ժողովրդի վարքը, Եվրոպայում հաստատված մի խումբ մտավորականներ առաջարկեցին ազգային վերափոխման համակարգ: Գործող քաղաքական մեր ուժերը հակադրվեցին նրանց, ապա երկրորդ համաշխարհայինի ավարտին նրանց ազատազրկեցին Եվրոպա մտած սովետական հատուկ ծառայությունները: Անցավ յոթանասուն տարի:Խորհրդային կայսրությունում ազգային խնդիրներով մտածելն արգելված էր, իսկ Սփյուռքում գտնվող մեր կուսակցություններն այդպես էլ չկարևորեցին ազգային վերափոխման հարցն […]

Սարսափելի կադրեր. կինը մահացել է էսկալատորի վրա` հասցնելով փրկել երեխային /վիդեո/

Չինաստանի առեւտրի կենտրոններից մեկում երիտասարդ կինը մահացել է էսկալատորի վրա: Ինչպես երեւում է կենտրոնի տեսախցիկների արած կադրերից` կինը երեխայի հետ բարձրանում է էսկալատորով եւ երբ հասնում է վերջին, անակնալ կերպով էսկալատորը փլուզվում է եւ սկսում ճզմել կնոջը: Վերջին վայրկյանին կինը հասցնում է հրել երեխային դեպի կենտրոնի աշխատակիցները ու փրկել նրան: Որոշ տվյալներով` էսկալատորը անսարք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված