18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը

Հուլիսի 26-ին` ժամը 08.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» կանչով մեկնել են Ալավերդի քաղաքի Մարքսի փողոցի 9 շենքի բնակարաններից մեկը և բնակչուհուն` 1979 թ. ծնված Սերինե Կոնյանին, հայտնաբերել սպանված վիճակում: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերվել է Սերինե Կոնյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Նույն օրը, ժամը 09.05-ին, ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Սամվել Ս.-ն և հայտարարել, որ ժամը 08.20-ի սահմաններում, խանդի հողի վրա դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը` Սերինե Կոնյանին, և սպանել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սամվել Ս.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ