Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Այս մասին իր facebook-յան էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Գերագույն ռադայի երեկվա նիստում հայտարարել է իր հրաժարականի մասին: ’’Ես հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ կապված կոալիցիայի փլուզման և կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ: […]