23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Շնորհավորել է Տարոն Մարգարյանը

 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ֆեյսբուքի իր տարգրքում գրել է . “Օգոստոսի 12–ը ՄԱԿ–ի կողմից հռչակված է որպես Երիտասարդության միջազգային օր։  Երիտասարդությունը միշտ եղել է յուրաքանչյուր հասարակության շարժիչ ուժը, փոփոխությունների, նորարարությունների եւ նոր ծրագրերի իրականացնողը։ Մաղթում եմ բոլորիս, ովքեր երիտասարդ են, նոր գաղափարներով, նպատակներով, եռանդով լի հաջողություն՝ մեր երկրի եւ քաղաքի ապագայի կերտման նախաձեռնություններում”։

“Բազե-2014”-ի մասնակիցների հետ կաշխատեն պաշտպանության նախարարության ներկայացուցիչները

Օգոստոսի 18-24-ը Ծաղկաձորում անցկացվելու է “Բազե” համահայկական երիտասարդական հավաքը, որին մասնակցելու է շուրջ 500 երիտասարդ: Նոր ջոկատներ են լինելու լրագրողների, հասարակական կազմակերպությունների, երիտասարդ երկրապահների ջոկատները: Այս տարվա հավաքի փակմանը մեծ եւ հետաքրքիր գալա համերգ է նախատեսված, որը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքի հրապարակում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Բազե” համահայկական երիտասարդական հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը: Այն […]

Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում. Հերմինե Նաղդալյան

  Հարցազրույց Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ   –Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ: -Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնու՞մ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է եւ պատասխան հարվածի պատրաստականությունը […]

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու համար. Սեյրան Օհանյան

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը   ուղերձով դիմել է երիտասարդներին: “ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի երիտասարդներ, Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է: Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: “Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներ եմ հայտնում Ձեր ծննդյան 60-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ երջանկություն եւ հաջողություններ` ի նպաստ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդի բարգավաճման եւ միջազգային ասպարեզում Ձեր երկրի հեղինակության առավել ամրապնդման: Վերստին իմ անկեղծ […]

Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականության նվազման միտումը պահպանվել է: Օգոստոսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է անկանոն բնույթի ավելի քան 100 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: Հայկական կողմից […]

Սերժ Սարգսյանը հենց Ալիեւի ներկայությամբ ցույց տվեց ադրբեջանական քարոզչության կեղծ լինելը. Շարմազանով

 “Հանդիպումից առաջ էլ ես նշել էի, որ դրական ակնկալիքը պետք է լինի խաղաղ բանակցությունների վերահաստատումը, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը, բանակցությունների սեղանին նստեցնելը եւ շփման գծում լարվածության որոշակի թուլացումը”, -անդրադառնալով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Փոխնախագահը ցավում է  հայկական կողմի  հերոս տղաների կորստայան համար,  բայց նրանց կյանքի […]

Երիտասարդներն այսօր մեր ազգային անվտանգության երաշխավորներն են. Կարեն Ավագյան

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այդ առիթով ուղերձ է հղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: “Սիրելի′ երիտասարդներ, իմ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։ Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է։ Երիտասարդները կառավարման եւ որոշումների ընդունման ոլորտում ունեն […]

Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական եւ սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ  28000 անդամով եւ քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկա­կան միջոցառումներ, սկաուտական բանակումներ եւ մարզախաղեր։ Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված