17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը հենց Ալիեւի ներկայությամբ ցույց տվեց ադրբեջանական քարոզչության կեղծ լինելը. Շարմազանով

 “Հանդիպումից առաջ էլ ես նշել էի, որ դրական ակնկալիքը պետք է լինի խաղաղ բանակցությունների վերահաստատումը, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը, բանակցությունների սեղանին նստեցնելը եւ շփման գծում լարվածության որոշակի թուլացումը”, -անդրադառնալով Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Փոխնախագահը ցավում է  հայկական կողմի  հերոս տղաների կորստայան համար,  բայց նրանց կյանքի շնորհիվ հաջողվեց սահմանը անառիկ պահել:

“Հայ զինվորը ցույց տվեց, որ ՀՀ-ն, ԼՂՀ-ն, մեր հասարակությունը, քաղաքական ուժերը ցույց տվեցին, որ վտանգի պահին մենք բոլորս միասնական ենք, այդ առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, որովհետեւ մենք կիսելու հայրենիք չունենք: Մենք կարող ենք ներքին քաղաքական հարցերում  մեկս մյուսիս շատ քննադատենք, շատ հարցերում նաեւ ծայրահեղ գնահատականներ ունենալ, բայց երբ կա վտանգ, մենք բոլորս միասնական ենք”,-ասաց նա:

Շփման գծում, ըստ Շարմազանովի,  լարվածության թուլացում է սպասվում, բայց հայկական կողմը պետք է մշտապես զգոն եւ համախմբված լինի:

“ՌԴ նախագահը եւս մեկ անգամ հանդիպման ժամանակ ասաց, որ ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, սա նաեւ ճնշում էր, վերահաստատում էր այն քաղաքականության, որ Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական հռետորաբանությունը, ավանտյուրաները ոչ միայն խրախուսելի չեն, այլ նաեւ դատապարտելի են Մինսկի խմբի համանախագահների համար”,- նշեց Է. Շարմազանովը:

Նրա խոսքով, եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հենց Ալիեւի ներկայությամբ ցույց տվեց ադրբեջանական քարոզչության կեղծ լինելը:

“Մինչ այդ Ալիեւը խոսում էր ՄԱԿ-ի չորս բանաձեւերի մասին, մենք գիտենք, որ հոխորտալը ադրբեջանական կողմի քաղաքականությունն է, իսկ հանրապետության նախագահը ուղիղ հարց տվեց, թե որ կետն է կատարել Ադրբեջանը”,-նշեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ