17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու համար. Սեյրան Օհանյան

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը   ուղերձով դիմել է երիտասարդներին:

“ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի երիտասարդներ, Հայկական բանակը, որը հսկայական զոհողությունների գնով կայացավ ու հաղթեց Արցախյան ազատամարտում, իսկ տագնապալի այս օրերին իր հերոսական առաքելությունը փայլո՛ւն կատարելիս ամեն րոպե թիկունքում զգաց հիրավի համաժողովրդական աջակցություն, Հայաստանի ու Արցախի ամենամեծ երիտասարդական կառույցն է: Եվ որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, ամեն վայրկյան զգալով Հայաստանի ու Արցախի սահմանները երիզող մարտական հենակետերում հակառակորդին դեմ հանդիման կանգնած 18-ից 20 տարեկան զինվորների, պայմանագրային զինծառայողների ու երիտասարդ սպաների վստա՛հ շնչառությունը, տեսնելով նրանց երիտասարդ, բայց խուճապի նշույլ իսկ չկրող համարձակ դեմքերը, մտովի հիշելով նրանցից առաջ այդ խրամատներում կանգնած մարտիկներին, եւ բոլորիդ շնորհավորելով Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, պարզ մարդկային շնորհակալություն եմ հայտնում ձեզ` Հայրենիք ու ժողովուրդ պաշտպանել կարողանալու, Հայաստան ու Արցախ բառերը լսելիս` մեր սերնդի պես ամեն զոհողության պատրաստ լինելու համար:

Դժվարին պահերին երիտասարդությունն է առաջադրում նոր գաղափարներ, ընտրում դրանք կյանքի կոչելու ուղին, ու գնում է խորհրդակցելու ավագների հետ, ովքեր իրենց իմաստնությամբ զգուշացնելով հեռու մնալու տարբեր փորձություններից` թիկունք են կանգնում ձեզ: Ձեր ավյունն ու եռանդը, Ձեր նվիրվածությունը ազգային ու համամարդկային արժեքներին, եւ միաժամանակ նոր, հաճախ առաջին հայացքից առավել քան համարձակ թվացող գաղափարներն են, որ կամրջում են հայությանը` ստեղծելով այն հիմքը, որի վրա է խարսխվելու Հայկական համաժողովրդական բանակը ու դիմագրավելու է հայությանը սպառնացող ամենատարբեր նենգ վտանգներին: Անկախ սերունդներից, մենք նույն ուղին ենք ընտրել, ու վստահ եմ, որ ոչ մի գայթակղություն կամ փորձություն որեւէ մեկիս չի շեղելու այդ դժվարին, բայց ճակատագրով մե՛զ վերապահված ճանապարհից”-ասված  է ուղեձում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ