17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երիտասարդներն այսօր մեր ազգային անվտանգության երաշխավորներն են. Կարեն Ավագյան

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այդ առիթով ուղերձ է հղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: “Սիրելի′ երիտասարդներ, իմ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։

Երիտասարդությունն այսօր մեր հասարակության, մեր երկրի բոլոր ոլորտներում ամենաառանցքային դերակատարում ունեցող տարիքային խումբն է։ Երիտասարդները կառավարման եւ որոշումների ընդունման ոլորտում ունեն իրենց վճռական խոսքը, մասնագիտական դաշտում նրանք թարմություն են մտցնում, ստեղծարար մոտեցումներ ցուցաբերում, հասարակական կյանքում առաջամարտիկի դերում են։

 Բայց ամենակարեւորը՝ երիտասարդներն այսօր մեր ազգային անվտանգության երաշխավորներն են, սահմանին կանգնած ամուր ու հպարտ տղաները, ովքեր դեմ հանդիման հակառակորդին՝ գիշեր-ցերեկ պաշտպանում են հայրենի սահմանագիծն ու մեր անդորրը։

Շնորհավորում եմ բոլորին՝ աշակերտներին Այբբենարանի առաջին տառերը սովորեցնող երիտասարդ ուսուցչուհուն, մեր երկիրը կառուցող ու քարը քարին դնող երիտասարդ պատշարին, աշխարհին ամենաբարդ ծրագրային լուծումներն առաջարկող տեղեկատվական տեխնոլոգիաների մեր երիտասարդ մասնագետներին, հող մշակող երիտասարդ գյուղացուն, սահմանին ամեն վայրկյան հերոսություն գործող 18-20 տարեկան տղաներին։ Դուք մեր երկրի ապագան եք եւ պետք է կարեւորեք այն պատասխանատվությունը, որ դրված է ձեզ վրա։

Մաղթում եմ բոլորիդ անկոտրում կամք, միշտ առաջ գնալու վճռականություն, հաջողություններ ձեր բոլոր նախաձեռնություններում”,-ասված է ուղերձում։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ