«Մարդը գնում է բժշկի, պարզվում է, որ դեղ չկա»
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը մայիսից ուսումնասիրություններ է սկսել պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց այդ արդյունքները: Նա նշեց, որ ոլորտում երկու դրական գործընթաց կա: Առաջինն այն է, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, սակայն պատասխանատուների կողմից պատրաստակամություն կա խնդրների վերացման ուղղությամբ […]