Սկանդալ Կիևի և Բաքվի միջև
Ուկրաինական և ազերիական ԶԼՄ-րը վերջին օրերին անդրադառնում են Կիևի և Բաքվի միջև հասունացող նոր սկանդալին, որի հետևանքով վերջին շրջանում ճգնաժամ ապրող ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները էլ ավելի կվատթարանան: Ուկրաինայի գործադիր իշխանությունը վերջին շրջանում սկսել է ակտիվ զբաղվել մաքսանենգ ճանապարհով Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների հետ առևտուր անող ֆիզիկական և իրավաբանական անձանց բացահայտումով և նրանց ԽՍՏԻՎ պատժելով: Ի զարմանս ուկրաինացիների պարզվեց,որ «անջատողականների» հետ առևտրի 90% գտնվում է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ձեռքում, որոնց ՄԵԾ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են։
Սրա վառ օրինակն է օրերս երկրի արևելքում ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Ադրբեջանի 9 քաղաքացիները, որոնք առաց որևէ փաստաթղթի 10 տոննա միս էին տեղափոխում Դոնեցկ։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ ԽՍՏՈՐԵՆ կպատժեն «ահաբեկիչների» հետ կապեր ունեցող ԲՈԼՈՐԻՆ։ Ազերի մսագործ առևտրականներին արդեն է մեղադրանք ներկայացվել և նրանց սպառնում է 6 տարվա ազատազրկում։ Ուկրաինացի հայտնի բլոգեր Ռոդիոն Շովկոշիտնին կոյունլույական կայքերից մեկին հարցազրույց տալով, ԲԱՑԵԻԲԱՑ մեղադրել էր ուկրաինացիների ԲԱՐԵԿԱՄ և ռուսներից նույնպես «տուժված» սև և սպիտակ ոչխարներին ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ մեջ։ Ազերի առևտրականների ձերբակալություններով և նրանց իրական գործունեության բացահայտումով Ուկրաինայի ՆԳ նախախար Արսեն Ավակովը պատասխանում է Բաքվին։
Բայց պատասխանում է որպես պրոֆեսիոնալ, այլ ոչ թե դիլետանտ և հիստերիկ՝ ինչպես ազերի միքանի ողորմելի պաշտոնյա կամ լրատվամիջոց։ Պ.Պորոշենկոյի կողմից Արսեն Ավակովին երկրի ՆԳ նախարար նշանակելը սարսափելի ծանր ընդունվեց Բաքվի կողմից, ով իր ցածրակարգ միջոցներով սկսեց վարկաբեկել վերջինիս։ Ու այդ ամենի կոնտեքստում պաշտոնական Բաքվուն Ուկրաինայի իշխանություններին մեղադրում էր հակաազերիական քաղաքականության մեջ, այդ ամենում մեղադրելով հայազգի նախարարին։ Ալիևի գրպանային ԶԼՄ-րը նույնիսկ փորձեցին կոմպրոմատներ հրապարակել Ա.Ավակովի դեմ։ Սակայն այդ ամենը արդյունք չտվեց։ Իսկ հիմա էլ պաշտոնական Կիևը մի քանի բացահայտումներ է անում Բաքվի համար՝ վերջինիս ապացուցելով, թե ով է իրականում ԴԱՎԱՃԱՆՈՒՄ երկարամյա բարեկամությունը…
Հ.Գ. Ազերիները շատ են սիրում ԵՐԵՍՈՎ ՏԱԼ ուկրաինացիների համար իրենց «արածները»։ Սակայն մոռանում են ՀԻՇԵԼ, թե նույն Կիևը սկսած 1991 թ-ից ինչեր է արել Բաքվի համար` Արցախյան պատերազմի տարիներից մինչև հիմա։ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաստառների տեղադրումը ուկրաինական քաղաքներում և Պ.Պորոշենկոյի Բաքվի «օլիմպիադայի» բացմանը չմասնակցելը Ի.Ալիևն իր ԶԼՄ-ում գնահատել է որպես ՍՏՈՐ ԱՐԱՐՔ։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է գնահատում ակ և կարա կոյունլուների նախրապանն այն, որ Պ.Պորոշենկոյի համար ԹՇՆԱՄԱԿԱՆ Դոնեցկի հետ ԱՊՕՐԻՆԻ առևտրի 90% կազմակերպում են սիրելի ազերիները։ Համոզված եմ, որ կասի. «Դա բիզնես է…»։ Սակայն «բիզմեսմեն» ազեր-կոյունլուները մոռանում են, որ դե ֆակտո 40 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինային բացարձակ դուր չի գալիս, որ դե ֆակտո 6 միլոն բնակչություն ունեցող Ադրբեջանը իր քիթը մտցնում է իր գործերի մեջ՝ խորհուրդ տալով, թե ում պետք է նշանակի կամ ազատի պաշտոնից։
Վերլուծել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը: