16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սարկիսովը` Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ

Սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 12-րդ տուրում Նիժնի Նովգորոդի ”Վոլգան” 6:0 հաշվով ջախջախել է  Խաբարովսկի ”ԲՄԱ Էներգիային”: Այս մրցավեճի լավագույն խաղացողը Արթուր Սարկիսովն էր, ով դարձել է դուբլի եւ երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: ”Վոլգա” – ”ԲՄԱ Էներգիա”՝ 6:0 Գոլերը՝ Կուխարչուկ 5,62,  Սարկիսով 16, 37,  Պոլյանին 25, Կոզլով 34: Լավ է, որ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը […]

Հեռանան բարիդրացիական

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո մարզպետարանի մի քանի վարչության պետեր աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Նրանց նման առաջարկ է արել աշխատակազմի քարտուղար Ռազմիկ Ղազարյանը՝ ասելով, որ “հեռանան բարիդրացիական”: Մինչ այդ ազատման դիմումներ են գրել Սյունիքի փոխմարզպետ Աշոտ Մարդյանը, քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը: Մեր տեղեկություններով, այսօր […]

Փորձել է ինքնասպան լինել, որպեսզի ներքին օրգանների դոնոր դառնա

Պրահայի ոստիկանությունը քննում է հիվանդանոցի վրա զինված հարձակում կատարելու միջադեպը: Օրերս մի տղամարդ զինված հարձակում է գործել տեղի հիվանդանոցներից մեկի վրա, սակայն որեւէ մեկին չի սպառնացել կամ չի ցանկացել թալանել: Տղամարդը պարզապես ցանկացել է հնարավորինս արագ օրգանների դոնոր դառնալ կարիքն ունեցողների համար, հաղորդում է Вести.ru-ն:  Երբ բժիշկները հրաժարվել են կատարել նրա պահանջը, նա ատրճանակը դրել […]

Կենսաթոշակները կբարձրանան

՛՛Մեզ համար թիվ մեկ խնդիրը աղքատությունն է և աղքատության հաղթահարումը: Դեռևս 2013 թվականը ամփոփված չէ, բայց 2012 թվականի տվյալներով երկրում աղքատությունը 32.4 % է եղել՛՛, – լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը, թեեւ սոցիալական մյուս ոլորտներում եւս խնդիրները քիչ չեն. Ասենք՝ գործազրկության բարձր մակարդակ՝ ՛՛երիտասարդների գործազրկության […]

Հորանջելու հաճախականությունը կախված է ջերմաստիճանից

Ավստրիացի գիտնականները պարզել են, որ հորանջելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից, ավելի կոնկրետ` ջերմաստիճանից: Նրանք իրենց ուսումնասիրությունները տպագրել են Physiology & Behavior հանդեսում:  Գիտնականները նման եզրահանգման են եկել` ուսումնասիրելով գրեթե 100 մարդու կենսակերպը: Նրանք այդ մարդկանց հետեւել են ուղիղ մեկ տարի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, մարդիկ ավելի հաճախ հորանջում են շոգ եւ չոր եղանակին: Այս […]

Զենք են տալիս Գալուստ Սահակյանին

Ազգային ժողովի ”Ժառանգություն” խմբակցության հեղինակած ”Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 96 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Նշենք, որ օրենքով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել կարգազանց պատգամավորների նկատմամբ: Ի դեպ, նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ պատգամավորներն աղմկում էին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ժպտաց. ”Երկրորդ ընթերցմամբ […]

Նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։  

Բողոքի ակցիա Ազգային ժողովի մոտ /ֆոտո/

Ազգային ժողովի դիմաց այսօր կրկին հավաքվել են տոնավաճառների աշխատողները, ովքեր բողոքում են ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Մեզ հետ զրույցում առևտրականները նշեցին, որ երեկ Աժ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իրենց խոստացել են մշակել նոր օրինագիծ, համաձայն որի` այն մարդիկ, ովքեր ցանկանում են փաստաթղթավորմամբ աշխատել, կաշխատեն փաստթղթավորմամբ, ովքեր՝ ոչ, կշարունակեն աշխատել այնպես, ինչպես […]

Նվերներ

«Երևան՝ իմ տուն» խորագրով անցկացվող «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարությունն այս տարի առաջին անգամ նշանավորվում է նաև սոցիալական բաղադրիչով։ Երևանի ծննդյան տարիների թվով  պայմանավորված՝ երևանցի 2796 ընտանիք, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի կողմից որպես նվեր կստանա  էլեկտրատեխնիկական սարքավորումներ՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ, փոշեկուլներ, համակարգիչներ, միկրոալիքային վառարաններ, պլանշետներ, լուսանկարչական ապարատներ, արդուկներ, թեյնիկներ։ Ծրագրում ընդգրկված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված