12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Կենսաթոշակները կբարձրանան

՛՛Մեզ համար թիվ մեկ խնդիրը աղքատությունն է և աղքատության հաղթահարումը: Դեռևս 2013 թվականը ամփոփված չէ, բայց 2012 թվականի տվյալներով երկրում աղքատությունը 32.4 % է եղել՛՛, – լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա Պետրոսյանը, թեեւ սոցիալական մյուս ոլորտներում եւս խնդիրները քիչ չեն.

Ասենք՝ գործազրկության բարձր մակարդակ՝ ՛՛երիտասարդների գործազրկության մակարդակը 23-24 %-ի է հասնում՛՛,  ցածր կենսաթոշակներ՝ միջինը 36 հազար, ՛՛աշխատավարձերի չափ, ծնելիության մակարդակ, հաշմանդամների ինտեգրման խնդիրներ …՛՛:

Արա Պետրոսյանը շտապեց հուսադրել. ՛՛այս բոլորը ընդգրկված է կառավարության առաջիկա հարցերի մեջ, հեռանկարային զարգացման խնդրում, ինչպես նաև նախագահական ծրագրում: 2015 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին տրամադրվող գումարները կավելալան: Նախատեսվում է 367.3 միլիարդ դրամ, նախկին 262-ի փոխարեն: Հիմնականում ավելացված գումարները ուղղվելու են կենսաթոշակների բարձրացմանը. միջին սոցիալական վճարը կդառնա 14000 դրամից 16000՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ