20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բողոքի ակցիա Ազգային ժողովի մոտ /ֆոտո/

Ազգային ժողովի դիմաց այսօր կրկին հավաքվել են տոնավաճառների աշխատողները, ովքեր բողոքում են ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Մեզ հետ զրույցում առևտրականները նշեցին, որ երեկ Աժ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ իրենց խոստացել են մշակել նոր օրինագիծ, համաձայն որի` այն մարդիկ, ովքեր ցանկանում են փաստաթղթավորմամբ աշխատել, կաշխատեն փաստթղթավորմամբ, ովքեր՝ ոչ, կշարունակեն աշխատել այնպես, ինչպես մինչև հիմա:

Հավելենք, որ այսօր այս օրենքի վերաբերյալ արտահերթ նիստ է սպասվում, թեեւ արտահերթի ստորագրահավաքը դեռևս չի սկսվել: 

Հիշեցնենք, փոփոխված օրենքով նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս, ինչի արդյունքում շուրջ 39 հազար 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթեւանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ դրամով: 

ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դառնում է պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ: Առևտրականները վստահ են, որ խոշորներն իրենց անհրաժեշտ փաստաթղթերը չեն տա:     

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ