Քննարկվել են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման և ստվերի կրճատման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, դեղագործության […]