26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ Ռուբո, կարո՞ղ ես ասել, թե որտեղ ես կռվել

Կաշին փոխելու սովոր մի քանի հոգի, ինձ համար պարզ է, թե ում պատվերով, վերջին օրերին որոշել են աքլորանալ ու քննադատել ոչ ավել, ոչ պակաս՝ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին՝ մոռանալով, որ 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից հետո ողջ երկրապահական ընտանիքը միաբերան եկավ այն եզրակացության, որ Սպարապետի գործն արժանիորեն միմիայն Զորավար Մանվել Գրիգորյանը կարող է շարունակել:

Հերթական յալանչին Ծաղիկ Ռուբո կոչեցյալն է, որ կյանքում չի իջել խուրմի ծառից, միշտ առաջնորդվել է որտեղ հաց, էնտեղ կաց սկզբունքով:

Այ Ռուբո, կարո՞ղ ես ասել, թե որտեղ ես կռվել, գոնե մեկ օր հայկական զինված ուժերի կազմում եղե՞լ ես: Քեզ ընդունել ենք նահատակ եղբորդ՝ Արցախյան պատերազմի հերոս հրամանատար Սամվել Գեւորգյանի խաթեր, իսկ դու արարքներ ես թույլ տալիս, որ եղբայրդ էլ չէր ների: Քծնել ես տարբեր ժամանակներ տարբեր տերերի: Մոռացա՞ր, մի ժամանակ էլ ծառեր էիր տնկում: Այդ օրերին կլիչկեդ փոխվել էր՝ Ծառ Ռուբո էիր դարձել:

Հետաքրքիր է՝ քանի՞ խուրմի ծառ տնկեցիր այդ օրերին: Հիմա էլ մտքովդ անցկացրել ես Ծաղկեփունջ Ռուբո դառնալ, մտքովդ անցել է, թե կարող ես կառույց ղեկավարել, թիկունքիդ մարդիկ ունենաս: Ո՞վ չի հասկանաում, որ դա քաղաքական պատվերի շրջանակներում ես անում:

Փորձում ես Երկրապահին վարկաբեկել, այ թափթփուկ: Մոռանում ես, որ ԵԿՄ վարչության անդամ ես եղել մինչեւ 9-րդ համագումարը ներառյալ: Այս տարվա փետրվարի 10-րդ համագումարում էլ էիր երազում ԵԿՄ վարչության կազմում ընդգրկվել, ամեն ինչի պատրաստ էիր հանուն դրա: Էլ Զորավար Մանվել Գրիգորյանի համար նվերներ էիր բերում, էլ գեներալ Սեյրան Սարոյանին էիր թախանձում, որ բարեխոսի քեզ համար:

Անձամբ իմ միջոցով է եղել կապն այդ օրերին, հիշում եմ՝ ինչպես էիր թախանձում ԵԿՄ վարչության կազմում ընդգրկվելու համար: Քո այսօրվա տերերին, քո քաղաքական պապաներին էիր վարկաբեկում, հիմա չհրապարակեմ, թե նրանց հասցեին ինչեր էիր ասում՝ ԵԿՄ վարչության նախագահին համոզելու համար, որ քեզ ընդգրկի վարչության կազմում: Երեկ էլ Ռուստամ Գասպարյանի հետ էի խոսում՝ նա նեղված էր, թե Ռուբոն առաջարկել է գեներալին, որ իրեն էլ վերցնենք վարչություն, գեներալը մերժել է:Բա ամոթ չի՝ էտպես ես խաբել Ռուստամին: Դու Ռուստամի անունը տվել ե՞ս:

Դու էլ խոստացել էիր, թե վերջ ես տալիս քաղաքական խաղերին, թե զզվել ես քո այսօրվա քաղաքական տիրոջից: Մինչեւ համագումարի սկսվելն էլ, քո անունը կար վարչության թեկնածուների ցուցակում, սակայն, չներկայացար համագումարին՝ խախտելով նախօրեի պայմանավորվածությունը: Հետո էլ նեղացար՝ թե մեզ չընտրեցիք վարչությունում: Ամոթ է, վերջ տվեք:

Քամին ժայռից ոչինչ չի տանի. ընդամենը վրի թոզը կհանի: Այ տղա, դու էդքան կա՞ս, որ Արցախի հերոսի հետ ես ուզում խոսել, մինչեւ Զորավարին հասնելը դու դեռ հազարավոր տղաների հետ պիտի խոսես: Արի նստենք խոսենք: Մեկ առ մեկ երեսիդ շփացնենք, թե ինչ ես տարել Երկրապահից, թե դու եւ մի քանի քեզ նմանները ոնց են Երկրապահը թալանել, փորձել են քանդել, տանել: Ինչի հասել ես, ինչ ունես, սաղ Երկրապահի շնորհիվ, Երկրապահի անվան տակ: Թաղապետ ես եղել՝ Երկրապահի անվան տակ, ինչքի տեր ես դարձել՝ դարձյալ Երկրապահի անվան տակ: Դեռ Երկրապահից դժգոհ ե՞ս, այ անկուշտ:

ԵԿՄ վարչության անդամ, ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյան 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ