Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Դակարում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ ”Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է […]