09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաբեց, տարավ ու բռնաբարեց…

՛՛Մեր մասնագիտության մեջ մի հատ լուրջ խնդիր կա՝ չի կարելի անկեղծ լինել: Հենց անկեղծացար՝ վերջ….մենակ պրոբլեմներ, հաճախ կարաս կանգնելու տեղդ կորցնես, կամ հրաժեշտ տաս կյանքիդ…հա՝ դրդում են դրան ու իմ նման՝ մարմնավաճառները՛՛,-էլի ցավ զգաց Մայան:

Այս աղջկա հանդեպ՝ ոչ թե խղճահարություն, այլ օգնելու ցանկություն եմ զգում: Գուցե հոգու մեջ պայթյուն կա..գուցե ասելիքը չի խաբում…
Ու ես՝ ի՞նչ իրավունք ունեմ չհավատալ մարդուն…Դիմացս 18 ամյա աղջիկ է, դեռահաս…

՛՛Չէ՛, ես շատ բան գիտեմ, ես կարողանում եմ մատներիս վրա խաղացնել տղամարդկանց: Խաբում եմ ու էնպես անում, որ գժվեն իմ համար ուզեմ ՝տներ կքանդեմ: Իմ դժբախտության դիմաց ուրիշին դժբախտցնել չեմ ուզում՛՛,-ասաց:

Մայան հիշեց մի անգամ, երբ էլի մենակ էր փողոցում….

՛՛Մի տղամարդ իր տուն տարավ, կնգան՝ հոր տուն էր ուղարկել: Հետո հարձակվեց վրաս ու բառիս բուն իմաստով  բռնաբարեց….վատ էի, ես էլ մարդ եմ ու կարամ այդ պահին չուզեմ՝ անել այն ինչ առաջարկվում է: Հետո կծկվեցի անկողնու վրա: Ոնց որ՝ անփորձ աղջիկ լինեյի՛՛,-էլի հիշեց ինքնասպանության մասին ու էլի հաստատեց , որ ապրել է ուզում:

՛՛Գիտեմ, ով իմանա անցյալս՝ կթքի իմ վրա: Գիտեմ, արդեն բան չի փոխվի, բայց մեկա ես ուզում եմ ապրել, ու ուզում եմ հավատալ, որ իմ համար էլ կարա լավ լինի՛՛:

Մայան հիշեց վերջին ընկերոջը:Նրա միջոցով ուզում էր փոխվել…

Շարունակելի….

Սկիզբը կարդացեք՝ այստեղ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ