22 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծիծաղելի է

Ծիծաղելի է, որ հատկապես իշխանությունն է որպես ԵՏՄ-ին անդամակցության փաստարկ հղում անում ժողովրդի կարծիքին. «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը դա է ցանկանում»: Է՞, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», որ այս մակաբույծ իշխանությունը առանց արյուն թափելու հեռանա, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է» ապրել իրավունքի երկրում, «մեր ժողովրդի մոտ 80 տոկոսը ցանկանում է», […]

Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչները ստացան խմելու ջրից օգտվելու հնարավորություն

Շնորհիվ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության աջակցության` Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով տեղակայված Տավուշի մարզի հեռավոր Մովսես գյուղի բնակիչներն այժմ ունեն խմելու ջրից օգտվելու ավելի անվտանգ ու դյուրին հնարավորություն։ ԿԽՄԿ-ի ջանքերով վերանորոգված ջրամատակարարման ցանցը թույլ է տալիս ջրով ապահովել գյուղի բնակիչներին։ Կառուցվել է նաև ջրի ցամաքուրդ, որը սնուցում է ողջ գյուղի (1,350 մարդ) […]

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է ՛՛Դե ֆակտո պետություններ՛՛ գրքի շնորհանդեսին Փարիզում

Դեկտեմբերի 4-ին Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը: Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ […]

Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Էրմիտաժի 250-ամյակին նվիրված միջոցառումներին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային երրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Հարկ է նկատել, որ Էրմիտաժի 250-ամյակի տոնակատարությունների համատեքստում անցկացվող համաժողովի աշխատանքներին և դրա […]

Նաիրիտցիները պատրաստ են հացադուլի և նստացույցի /ֆոտո/

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները պատրաստ են նստացույց եւ նույնիսկ հացադուլ անել, մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առավոտից գործարանի բակում հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները որոշեցին երթով գնալ կառավարություն։ Աշխատակիցները վճռական են տրամադրված: ՛՛Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թեև իրենց մտքով կանցնի, որ մեզ աշխատավարձ չտան, մենք վճռական ենք տրամադրված և մինչև վերջ […]

Հայրը չի ցանկացել, որ աղջիկը մասնակցի ծրագրին, սակայն հետո համաձայնել է

”Լինելով կանանց կազմակերպություն, իհարկե, հիմնական թիրախային խումբը կանայք եւ աղջիկներն են` 13 տարեկանից բարձր, նույնիսկ  80-ն անց շահառուներ ունենք: Մենք կարեւորում ենք տղամարդկանց դերակատարումն, անխտիր բոլոր բնագավառներում, բայց մեր կազմակերպության հիմնական նշանաբաններից է  Նժդեհի խոսքը` ”Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը” ”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա՛՛ ՀԿ […]

Րաֆֆին ՛՛մազոխի՞ստ՛՛ է

Ուրբաթ օրը տեղի ունեցավ «Ժառանգության» հրավիրած հանրահավաքը կամ, ինչպես իրենք են ասում, քաղաքացիական ժողովը: Իհարկե, եթե շատ մարդ հավաքեին, կասեին` հուժկու հանրահավաքը… Վանաձորի և Գյումրիի «հանրահավաքների» մասին լավ կլինի ընդհանրապես չխոսենք..Ես մշտապես խոսել եմ Ր.Հովհաննիսյանի, «Ժառանգության» կարգավիճակի մասին եռյակում, այն քամահրանքի ու անլուրջ մոտեցման մասին, որ զգացվում է այդ եռամիասնության մեջ: Հիմա այդ վերաբերմունքն այս […]

Գրիգորիչը փորձառու է եւ գիտի՝ ով ում դեմ է /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով կոռուպցիային եւ կաշառակերությանը՝ նկատեց, որ Ուրուգվակում նման երեւույթ չկա: Հայաստանում դրա դեմ պիտի պայքարի հասարակությունը, այդ թվում լրագրողները: “Այո, ես փորձառու եմ, եւ բացելով թերթերը, զգում եմ՝ ով ում դեմ է պատվերով գրել: Այս հացրը մի թարգմանենք, թե չէ հետո կասեն՝ ովքեր են պատվիրատուները”,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

Առավել կխստացվի հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է  ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված