08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Հայրը չի ցանկացել, որ աղջիկը մասնակցի ծրագրին, սակայն հետո համաձայնել է

”Լինելով կանանց կազմակերպություն, իհարկե, հիմնական թիրախային խումբը կանայք եւ աղջիկներն են` 13 տարեկանից բարձր, նույնիսկ  80-ն անց շահառուներ ունենք: Մենք կարեւորում ենք տղամարդկանց դերակատարումն, անխտիր բոլոր բնագավառներում, բայց մեր կազմակերպության հիմնական նշանաբաններից է  Նժդեհի խոսքը` ”Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը” ”,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիա՛՛ ՀԿ նախագահ Լիլիթ Ասատրյանն ՝ ի պատասխան հարցին, թե իրենց գործունեության ու կենտրոնների նկատմմաբ ինչ վերաբերմունք ունեն տղամարդիկ:

Նա պատմեց, որ դեպք է եղել, երբ հայրը թույլ չի տվել, որ իր անչափահաս աղջիկը, որը լավագույն պոտենցիալն ուներ ծրագրին մասնակցելու, այցելի կենտրոն: Սակայն ծնողի հետ զրուցելուց հետո նա համաձայնել է, ավելին ինքն է համոզել իրենց համայնքի մյուս տղամարդկանց, որ իրենք երեխաներին ու կանանց հորդորեն այցելել հ՛՛Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա՛՛: 


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ