12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Առավել կխստացվի հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է  ամենօրյա հսկողությունը ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման, կանխարգելման և իրավախախտներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասով Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Կատարվող աշխատանքները գնահատելով ոչ բավարար՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու, օրենքով սահմանված կարգով, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը երևույթը վերացնելու նպատակով:    

Հանձնարարվել է նաև հատուկ ուշադրություն դարձնել և խստորեն հետևել տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանմանը՝ ապահովելով պատշաճ խնամք: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ