Սաուդյան Արաբիան առաջին անգամ մասնակցի գեղեցկության մրցույթին. /Տեսանյութ/

Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է կատարել. երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին: Սաուդյան Արաբիան կներկայացնի 27-ամյա սաուդցի մոդել Ռումի ալ Քահթանին: Մասնագիտությամբ ատամնաբույժ մոդելը նախկինում մասնակցել է գեղեցկության այլ մրցույթների, ունի տիտղոսներ: Օտար լեզուներից նա տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին: Գեղեցկության համաշխարհային մրցույթը կկայանա սեպտեմբերին Մեքսիկայում։ Մանրամասները՝ կից տեսանյութում: