Լեհաստանի վարչապետ. Պատերազմն իրական սպառնալիք է, և Եվրոպան պատրաստ չէ. /Տեսանյութ/
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոպիտ կերպով նախազգուշացրել է, որ Եվրոպան թեւակոխել է «նախապատերազմյան դարաշրջան»,
և եթե Ուկրաինան պարտվի, Եվրոպայում ոչ ոք չի կարողանա իրեն Ռուսաստանից ապահով զգալ։
«Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց պատերազմն այլևս անցյալի հասկացություն չէ»,- ասել է նա եվրոպական լրատվամիջոցներին։
«Դա իրական է, և այն սկսվել է ավելի քան երկու տարի առաջ»:
Նրա խոսքերը հնչեցին այն ժամանակ, երբ ռուսական հրթիռների նոր ալիքը ուղղվեց դեպի Ուկրաինա:
Նշենք, որ Ռուսաստանը վերջին շաբաթներին ուժեղացրել է Ուկրաինայի ռմբակոծությունները։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրվա գիշերը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ խոցել են 58 անօդաչու թռչող սարք և 26 հրթիռ,
իսկ վարչապետ Դենիս Շմիհալն ասել է, որ էներգետիկ ենթակառուցվածքները վնասվել են վեց շրջաններում՝ երկրի արևմուտքում, կենտրոնում և արևելքում:
Մանրամասները՝ կից տեսանյութում: