Պարզագույն ապացույցներ. Մեծերը Աստծո մասին
՛՛Ինչ ուղղությամբ էլ որ կատարենք մեր հետազոտությունները, ամենուր կհայտնաբերենք ստեղծագործ Բարձր Բանականության պարզագույն ապացույցները և բնության մեջ Աստծո իմաստուն նախաձեռնումների ազդեցությունը՛՛: ԼԱՅԵԼ ՉԱՐԼԶ (Charles Lyell,1797-1875),անգլիացի բնախույզ, ժամանակակից երկրաբանության հիմնադիրներից: ՛՛Երկրաբանության հիմնունքները՛՛ եռահատորում, ի հակակշիռ աղետների տեսության, զարգացրել է երկրակեղևի դանդաղ և անընդհատ փոփոխության մասին ուսմունքը.փոփոխություն, որ տեղի է ունենում երկրաբանական մշտական գործոնների ազդեցության տակ: