ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցություններիշրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարելԿոտայքի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեինախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերիիրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձինք: Անդրադառնալով մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` նախարարը հատկապես կարևորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով` մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում է նախավերջին տեղը։ «Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել», – նշել է Սերգո Կարապետյանը: Իր ելույթում […]





































