18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Կոտայքի մարզում կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացումը

Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցություններիշրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարելԿոտայքի մարզ:

 

Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեինախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Գյուղատնտեսական ծրագրերիիրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր  և այլ պաշտոնատար անձինք:

 

Անդրադառնալով  մարզում գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր վիճակին` նախարարը հատկապես կարևորել է վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման հարցը: 2014 թվականի օպերատիվ տվյալներով` մարզում առկա 37765.8 հեկտար վարելահողերից մշակվել է ընդամենը 17064 հեկտարը (45.2%): Վարելահողերի օգտագործման մակարդակով մարզը hանրապետությունում զբաղեցնում  է նախավերջին  տեղը։

 

«Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է ակտիվորեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, ինչը, համոզված եմ, հնարավորություն կընձեռի մարզում զգալի առաջընթաց ապահովել», – նշել է Սերգո Կարապետյանը:

 

Իր ելույթում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ տարում իրականացվող պետական աջակցության ծրագրերը` ընդգծելով, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն մատչելիգներով պարարտանյութեր, դիզելային վառելիք և բարձր վերարտադրության սերմացու, ինչը կնպաստի հողերիօգտագործման արդյունավետության բարձրացմանը:

 

Նախարարը նաև հայտնել է, որ երեկ կառավարությունը որոշում է ընդունել հողօգտագործողներին տրամադրվող վարկերի սուբսիդավորումը ևս երկու տոկոսային կետով ավելացնելու մասին: Արդյունքում` գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր 8 % տոկոսադրույքով վարկեր:  

 

Նախարարի խոսքով` վերջին տարիներին պետությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, ինչը նույնպես մեծ նշանակություն ունի և դրականորեն է անդրադարձել մարզում գյուղատնտեսության աճի ցուցանիշների վրա: Եթե 2011 թվականի տվյալներով հանրապետության տարածքում շահագործվում էր ընդամենը 145 հեկտար տաքացվող ջերմատուն, որոնցից 1,9 հեկտարը` Կոտայքի մարզում, ապա այժմ ջերմատների ընդհանուր տարածքը 763,62 հեկտարի է հասնում, որից 42,95 հեկտարը գտնվում է Կոտայքի մարզում:

 

Այս կապակցությամբ նախարարը նաև հայտնեց, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է օրեսդրական փոփոխությունների մի նախագիծ, որի համաձայն ջերմոցների կոնստրուկցիաների, ջերմոցային արտադրության մեջ օգտագործվող մի շարք ռեսուրսների ինչպես ներմուծումը, այնպես էլ ներքին շրջանառությունը կազատվեն ավելացված արժեքի հարկի վճարումից:

 

Խոսելով անասնապահական ոլորտում մարզի վերջին տարիների հաջողությունների մասին` նախարարն անդրադարձել է «Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացմանծրագրի» շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունավետությանը, որի շրջանակում ներկրվում ևտարաժամկետ վճարման պայմաններով տնտեսվարող սուբյեկտներին  են տրամադրվում  համաշխարհայինճանաչում ունեցող կաթնատու` հոլշտին և կաթնամսատու` շվից և սիմնեթալ ցեղերի տոհմային երինջներ` դրանցիցտոհմային նախիրներ ձևավորելու և տեղում սերունդ ստանալու միջոցով այդ ցեղերի վերարտադրությունը կազմակերպելու միջոցով:

 

Նախարարը շեշտել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումներիընդլայնման կարևորությունը, ինչը թույլ կտա ոչ միայն ավելացնել գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը, այլև բարձրացնել դրանց կաթնատվությունն ու մսատվությունը:

 

Անդրադառնալով հանրապետությունում իրականացվող «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»ծրագրին` նախարարը կարևորել է նրա շրջանակներում իրականացվող  անասնահակահամաճարակայինկանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները` ընդգծելով որ այս տարի նույնպես հանրապետության ողջ տարածքում անասնաբուժական միջոցառումները կիրականացվեն անվճար հիմունքներով:

 

Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ևբեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումներիհամար» ոսկե մեդալով պարգևատրվեց Կոտայքի մարզի «Մավաս» Գրուպ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Արմենակ Մկրտչյանը, իսկ ոլորտի մի խումբ այլ ներկայացուցիչների հանձնվեցին շնորհակալագրեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ