Կենտրոնական բանկը փոփոխություն է կատարել
ՀՀ ԿԲ խորհուրդը փետրվարի 24-ին փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, որոնց հիմնական նպատակն է խթանել բանկերի կողմից երկարաժամկետ և կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը, բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումը, միջազգային բորսաներում ցուցակումը, ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների` միջազգային վարկանշային գործակալությունների կողմից վարկանիշերի ստացումը: Իրականացված փոփոխությունների արդյունքում էականորեն ընդլայնվել է այն […]





































