07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեխիայում Շարմազանովի ելույթից հետո Թուրքիայի դեսպանին ձայն չեն տվել

Մարտի 8-11-ը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Չեխիայում գտնված  հայ պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփոեց հանդիպումը: Նա պատմեց, որ մի շարք միջոցառումներ են կազմակերպվել, Չեխիայի երաժշտության թանգարանում ցուցադրություն է կազմակերպվել, որտեղ ներկայացրել են միջազգային մամուլի հրապարակումները, քաղաքական, հասարակական գործիչների դատապարտումները:

Մինասյանի խոսքով՝ հրավիրված գիտական կոնֆերանսի ժամանակ Շարմազանովը ելույթ է ունեցել և անդրադարձել ցեղասպանությանը, Թուրքիայի մերժողական քաղաքականությանը: «Գիտաժողովին ներկա է եղել նաև Թուրքիայի դեսպանը և լսելով Շարմազանովի ելույթը՝ ողջ գիտաժողովի ընթացում ձայն է խնդրել, որ ելույթով հանդես գա, բայց չի հաջողվել»,-ասաց Մինասյանն ու հավելեց, որ Շարմազանովի ելույթից հետո հայկական կպատվիրակությունը դուրս է եկել, իսկ թուրքական կողմը միայն նշումներ է փոխանցել, որոնք եղել են պարկեշտության սահմաններում:

 Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Չեխիան մինչև 100-ամյակը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց, որ քիչ հավանական է, բայց Չեխիայի հասարակությունը ներգրավված է խնդրում, որոշակի հարմար պահ կամ առիթ է պետք, որպեսզի ընթացք կարողանան տալ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ