«Թող կառավարությունն առաջին քայլն անի». երաշխիք են ուզում /վիդեո/
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են իրենց չվճարված աշխատավարձերը: Նաիրիտցիների խոսքով՝ դեռ 18 ամսվա աշխատավարձ իրենց չեն վճարել: Այսօր նրանք բացականչում էին. «Վարչապետ, վարչապետ, իջիր»: «Ամեն անգամ մեզ կերակրում են սուտ խոստումներով, բայց որպեսզի մենք հավատանք կառավարությանը, պահանջում ենք առաջին քայլն իրենց կողմից»,-ասում էին նրանք: Նաիրիտցիներն ասում են, […]





































