08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 476.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.90 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.91 դրամ (նվազել է 3.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.01  դրամ (նվազել է 1.75  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (նվազել է […]

ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում հանդիպել է Վացլավ Հավելի մրցանակը շահած ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ-ի կողմից 2016թ․-ի Վացլավ Հավելի մրցանակաբաշխության ժամանակ զրույց է ունեցել մրցանակին արժանացած  ԻԼԻՊ-ից փրկված ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ, ով այս տարվա ապրիլին Երևանում էր և մասնակցում էր ,,Ընդդեմ ցեղասպանության հանցագործության,, գլոբալ ֆորումի աշխատանքներին: Հերմինե Նաղդալյանին խնդրեցինք կիսվել տպավորություններով հերոս աղջկա հետ […]

Հումորի զգացո՞ւմ, թե՞ ծանր դեպրեսիա

Ֆեյսբուքի օգտատեր Տիգրանուհի Դավթյանը գրառում է կատարել իր  էջում: ««Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ Կառավարության ծրագիրը ամենայն հավանականությամբ կգրվի Գազպրոմում կամ Գազպրոմի ներքո, կհաստատվի ՌԴ պետդումայի դուստր ձեռնարկություն ՀՀ պառլամենտում: Կա՛մ Արմեն Մարտիրոսյանի մոտ վերջին շրջանում սկսել է ընդգծվել հումորի հարցում ունեցած բացառիկ տաղանդը, կա՛մ Արմեն Մարտիրոսյանը ծանր դեպրեսիայի մեջ է: Անկեղծ […]

Ինչ պայմաններում է ապրում Անջելինա Ջոլին՝ Փիթից բաժանվելուց հետո /ֆոտո/

Հանրահայտ Հոլիվուդյան զույգ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերի տարածումից հետո նաեւ հայտնի դարձավ, որ Ջոլին իրենց 6 երեխաների հետ հեռացել է տնից ու տեղափոխվել ընկերուհու՝ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի տուն։ Այն գտնվում է Կալիֆորնիայում՝ փակ թաղամասում։ Տունը խստիվ հսկվում է, թաղամաս մուտք գործում են բացառապես տեղի բնակիչները։ Նշվում է, որ տան համար Ջոլին […]

Դիմադրություն Վրաստանում. տասը տարի հետախուզման մեջ

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Միխայելի Կ.-ն, որը 2006 թ. ապրիլի 6-ից Վրաստանի ՆԳՆ-ի կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասի /ոստիկանության կամ օրենքի այլ ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալ/ մեղադրանքով:

Շախմատային սենաս՝ հանուն բարեգործության

Կանանց շախմատի Ֆիլիպինների եւ Ավստրալիայի նախկին չեմպիոն, միջազգային վարպետ Արիաննե Կաուիլլիին՝ Լեւոն Արոնյանի կինը,  այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 22 խաղատախտակների վրա, թեեւ նախապես հայտարարվել էր 40 խաղատախտակի մասին: Նշենք, որ յուրաքանչյուր խաղացող, կամ նրան ներկայացնող կազմակերպություն վճարել  է 120 000 դրամ։ Արոնյանը նույնպես ներկա […]

Հայկական կողմը ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ , հավասարակշռված և անաչառ մոտեցումները. Հ. Նաղդալյանը` Ագրամունտին

Հոկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական Վեհաժողովում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԵԽԽՎ նախագահ Պիեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցերը, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները , համագործակցության եզրերը , ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը: Գոյություն ունեցող ավանդույթի համաձայն, ըստ որի ընդունված են […]

Այսօր Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից: 2008 թվականից, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հայտարարվել է «Ծխախոտի […]

Մեր ֆրիզբիի հավաքականը կարող է մրցել Ադրբեջանի հավաքականի հետ /վիդեո/

«Այս մարզաձևը ՀՀ-ում բոլորովին նոր է: Ֆեդերացին ունի 1,5 տարվա պատմություն, բայց արդեն որոշակի հաջողություններ հասցրել ենք գրանցել: ՀՀ-ում արդեն մոտ 30 թիմ կա: Մարզերում ևս զարգացրել ենք այս մարզաձևը», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ֆրիզբիի ֆեդերացիայի նախագահ Սերյոժա Հայրապետյանը: Վերջինս շեշտեց՝ մեր  Ֆրիզբիի հավաքականը հոկտեմբերի 15-ին մեկնում է Վրաստան՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված