Անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերվել է. ՆԳՆ
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կինն այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





































