14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»․ Փաշինյանն՝ Ալիևի տարածքային պահանջների մասին

Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներին․ Ալիևը կրկին «անկլավներն» էր պահանջել, այս անգամ՝ Գրանադայի հայտարարությունից հետո։

«Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց։ Մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար գյուղերում և այլ տարածքներում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանին 2021 թվականին հղած իր առաջարկը՝ որոշել՝ որ քարտեզով դելիմիտացիա անել ու ըստ այդմ՝ «սահմանի գծից զորքերը հետ քաշել», ուժի մեջ է մնում, և ինքն այդպես է պատկերացնում տարածքային պահանջների լուծումը։

«Փորձը ցույց է տալիս, որ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ։ Այդ թեման մենք այդպես ենք հասցեագրում»,- հավելեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ